News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 25
USD
416.27
EUR
406.03
RUB
7.25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուղղությամբ աշխատանքը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Մենք շարունակում ենք անել հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համապարփակ երկարաժամկետ խաղաղությանը։ Պետքարտուղար Բլինքենը վերջերս հնարավորություն ունեցավ զրուցելու երկու երկրների ղեկավարների հետ։ Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ վերջին մարտերի, մարդկային կորուստների կապակցությամբ։ Մենք կոչ ենք արել անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ նվազեցնելու լարվածությունը եւ կանխելու կողմերի միջեւ հետագա էսկալացիան։ Մենք կարծում ենք, որ վերջին շրջանում լարվածության աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված բոլոր չլուծված խնդիրների բանակցային, համապարփակ եւ կայուն լուծման անհրաժեշտությունը։ Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատելուն եւ կշարունակենք դա անել երկկողմ հիմունքներով։ Մենք հավատում ենք, որ մշտական ​​երկխոսության եւ փոխգործակցության միջոցով, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, մենք կկարողանանք անել հնարավոր ամեն ինչ՝ նպաստելու   երկարաժամկետ համապարփակ խաղաղության առաջխաղացմանը»,-ասել է Փրայսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այլևս չհամարձակվե՛ք Եռաբլուրը շփոթել գերեզմանի հետ. պատերազմում նահատակվածների ծնողների հայտարարությունը
Այո՛, ոստիկանության բազմաթիվ ծառայողներ, որպես իրական հայեր...
Մենք հավատարիմ ենք մնում աջակցելու հակամարտության խաղաղ կարգավորմանը, այդ թվում՝ ԼՂ ժողովրդի համար. Բայդենը՝ Փաշինյանին
ՀՀ Անկախության տոնի առթիվ Ջոզեֆ Բայդենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին…
Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարները քննարկել են Արցախի հակամարտության կարգավորման գործընթացը
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ֆինլանդիայի...
Ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքերը հայ ռազմագերիներին վերադարձնելու համար. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանն ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը...
Ֆրանսիայի Սենատում ներկայացվել է «Լեռնային Ղարաբաղ. Սև գիրք» աշխատությունը
Համաժողովին բացման խոսքով հանդես եկավ սենատոր Բրունո Ռըտայոն...
Արեւմուտքում սկսում են պնդել, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բացվի՞
Այս հոդվածը, որոշ չափով, հիանալի կերպով արտացոլում է Հարավային Կովկասում Վաշինգտոնի իրական տրամադրությունները եւ ձգտումները․․․
Ամենաշատ