News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նավթի բարձր գները, ամենայն հավանականությամբ, Սաուդյան Արաբիայի տնտեսական աճին կհանգեցնեն, որն այս տարի առար կանցնի ԱՄՆ-ից, գրում է BI-ն։

ԱՄՀ-ն ակնկալում է, որ Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ն այս տարի կաճի 7.6 տոկոսով, ինչն ամենաարագ աճն է մոտ մեկ տասնամյակի ընթացքում: Ընդ որում, ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, կպայքարի բարձր գնաճի դեմ մինչեւ 2023 թ., իսկ ներքին ՀՆԱ-ի իրական աճը 2.3 տոկոս է գնահատվում՝ նախորդ տարվա 5.7 տոկոս աճի կեսից պակաս:

Սաուդյան Արաբիայի ՀՆԱ-ի աճը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նավթով հարուստ երկիրը 2020 թ. ավելի մեծ տնտեսական վնաս կրեց համավարակի պատճառով, երբ երկրի ՀՆԱ-ն կրճատվեց 3.4 տոկոսով՝ ԱՄՆ-ի 2.3 տոկոսի համեմատ:

«Սաուդյան Արաբիան, ամենայն հավանականությամբ, այս տարի աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը կդառնա՝ ձեռնարկատիրական բարենպաստ լայնածավալ բարեփոխումների, նավթի գների աճի եւ արտադրական կարողությունների վերականգնման շնորհիվ համավարակի հետուանքով առաջացած անկումից հետո», - ասվում է ԱՄՀ-ի հաշվետվության մեջ:

Եւ թվում է, թե թագավորությունը կկարողանա որոշ ժամանակ պահպանել իր աճի տեմպերը. Սաուդյան Արաբիայում նավթի գները կբարձրանան ամենաարագ տեմպերով վերջին 10 տարում։ Դա տեղի է ունենում միեւնույն ժամանակ, երբ նավթի խոշոր գնորդները, ինչպիսիք են Հնդկաստանը, զգալիորեն մեծացրել են Սաուդյան Արաբիայի նավթի գնումները, քանի որ թագավորությունը մրցում է Ռուսաստանի հետ որպես մատակարար:

Թեեւ տնտեսական հեռանկարը կախված կլինի նրանից՝ արդյո՞ք թագավորությունը կծախսի իր լրացուցիչ նավթային եկամուտները, ԱՄՀ-ի խոսքով, գնահատականները հակասում են ԱՄՆ-ի տնտեսության մեջ տիրող իրավիճակին, որն աճի համար մի շարք խոչընդոտների է բախվում։

2022 թվականին ԱՄՆ-ի գնաճը միջինում 6.6 տոկոս կկազմի՝ ներկայիս 8.5 տոկոսի համեմատ, եւ ռեցեսիայի հետ կապված մտավախությունները գնալով սրվում են: Սաուդյան Արաբիայում, հակառակը, ակնկալվում է, որ տարվա ընթացքում միջին գնաճը 2.8 տոկոս կկազմի:

Թեեւ ԱՄՆ-ում գնաճը փոքր-ինչ թուլացել է 41 տարվա ամենաբարձր ցուցանիշից, որոշ վերլուծաբաններ արժեթղթերի շուկայի ռեկորդային աճ են կանխատեսում, մինչդեռ մյուսները կարծում են, որ բարձր գները կարող են տնտեսությունը ստագֆլյացիոն ճգնաժամի մեջ գցել։ Դա լրացուցիչ ճնշում կգործադրի Դաշնային պահուստային համակարգի վրա, քանի որ այն փորձում է գնաճի դեմ իր պայքարը հավասարակշռել տնտեսության աճը պահպանելու ցանկության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ