News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ՌԴ Քննչական կոմիտե է վերադարձրել հանգուցյալ մոսկվաբնակ Միխայիլ Խաչատուրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ով սպանվել էր իր երեք դստրերի կողմից սեռական եւ ընտանեկան բռնության համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրն իրավապահ մարմիններում։

Գործակալության տվյալներով՝ գլխավոր դատախազությունը չի հաստատել մեղադրական եզրակացությունը եւ այն ուղարկել է ՔԿ՝ բռնության բոլոր հանգամանքները պարզելու համար։

Հուլիսի 13-ին քննիչները 21 հատոր նյութ էին ուղարկել հսկիչ գերատեսչություն։

Հոր նկատմամբ հետմահու դատավարությունն էական ազդեցություն կունենա նրա դստրերի քրեական դատավարության վրա։ Նրանց փաստաբանները պնդում են, որ աղջիկները հանցագործության են դիմել՝ ծնողի խոշտանգումների պատճառով հուսահատության պատճառով։ Սակայն հանգուցյալ Խաչատրյանի պաշտպանությունը պնդում է, որ սպանության շարժառիթը շահն էր. դստրերը առանց հոր իմացության վատնել են քարտերին եղած գումարները եւ սպանել են նրան։

Միեւնույն ժամանակ, հետաքննությունը մշակութաբանական փորձաքննության հիման վրա պարզել է, որ Խաչատրյանը պոռնկագրական նկարներ է ուղարկել իր դստրերի ընկերուհիներին։ Նա մեղադրվում է նաեւ ՌԴ Քրեական օրենսգրքի 117 («Խոշտանգում»), 132 («Սեռական բնույթի բռնի գործողություններ») եւ 133 («Սեռական բնույթի գործողությունների հարկադրանք») հոդվածներով։ Քույրերը հոր գործով պաշտոնապես տուժած են ճանաչվել։

Նրանք իրենց հորը սպանել էին 2018 թ. հուլիսի 27-ին։ Քննիչների տվյալներով՝ դստրերը դանակահարել էին նրան Մոսկվայի Ալտուֆեւսկի մայրուղու վրա գտնվող բնակարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ