News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ռազմածովային նավատորմը ղուղղորդված էներգիայի համակարգեր է մշակում՝ հիպերձայնային հրթիռներից պոտենցիալ պաշտպանության համար, հայտնել է ԱՄՆ Ռազմածովային ուժերի գլխավոր ծովակալը՝ հիպերձայնային զենքի տեխնոլոգիայի ոլորտում «լուրջ խնդիր» անվանելով Ռուսաստանի եւ Չինաստանի առաջխաղացումները, հաղորդում է CNN-ը։

Ծովակալ Մայքլ Գիլդեյը հայտարարել է, որ համակարգերի մշակումը, որոնք սպառնալիքը ոչնչացնելու համար բարձր էներգիայի լազերներ կամ բարձր հզորության միկրոալիքներ կօգտագործեն, որպես ռազմածովային նավատորմի առաջնահերթություն են հայտարարվել:

Հիպերձայնային հրթիռները, որոնք ձայնից հինգ անգամ ավելի մեծ արագությամբ են թռնում, իրենցից «եզակի խնդիր են ԱՄՆ պաշտպանական համակարգերի համար», նշել է ամերիկյան հեռուստաալիքը։ Դրանք շատ ավելի արագ են թռնում, քան ավանդական հրթիռները, եւ կանխատեսելի հետագծերի չեն հետեւում, ինչպես բալիստիկ հրթիռները, ինչը դրանց հայտնաբերումն ու որսումը շատ ավելի դժվար է դարձնում։

Այս ամիս ՌԾՈւ-ն USS Preble նավի վրա տեղադրել էր Lockheed Martin ընկերության HELIOS լազերային համակարգը: HELIOS-ը, որը որպես Բարձր էներգիայի լազեր է վերծանվում, ինտեգրված օպտիկական շլացուցիչով եւ հսկողությամբ նորագույն համակարգ է՝ ավելի հզոր եւ ընդունակ պաշտպանական լազերային զենքերի ստեղծման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ