News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել ԶԼՄ-ների համար հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակի առիթով։

«Այսօր նշվում է Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը, որը սահմանել է մեր միջպետական հարաբերությունների սկզբունքները եւ առաջնահերթությունները։ Փաստաթուղթը կարեւոր շրջափուլ է երկկողմ գործընկերությունն իսկական դաշնակցային հարաբերությունների մակարդակի դուրսբերման ճանապարհին։

Անցած շրջանը համոզիչ կերպով ցուցադրել է, որ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ կապերի հետագա ամրապնդումը լիովին համապատասխանում է մեր ժողովուրդների կենսական շահերին, ծառայում երկու երկրների սոցիալ-տնտեսական զարգացման նպատակներին, կայունության ամրապնդմանը Հարավային Կովկասում։ Մենք հաջողությամբ առաջ ենք ընթանում համագործակցության բազմաթիվ ուղղություններով, այն լցնում կոնկրետ բովանդակությամբ , բարձրացնում ենք փոխգործակցության արդյունավետությունը։

Երկկողմ պոտենցիալի խորացման համար վճռական նշանակություն ունեն Ռուսաստանի եւ Հայաստանի ղեկավարների մշտական վստահալից շփումները, որոնք թույլ են տալիս ոչ միայն լուծել հրատապ հարցերը, այլեւ համակարգել դիրքորոշումները կարեւոր տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ. Փաշինյանի համատեղ հայարարարությունում, որն ընդունվել է Ռուսաստան Հայաստանի կառավարության 2022թ. ապրիլի 19-20-ի պաշտոնական այցի ժամանակ, հաստատվել է միջկառավարական հարաբերությունները համակողմանիորեն, 1997թ. պայմանագրում ամրագրված սկզբունքների հիման վրա խորացնելու մտադրությունը։

Տրամադրված ենք այսուհետ եւս կարեւոր դաշնակցի դիրքերից օգնել Երեւանին՝ պաշտպանունակության եւ սահմանային անվտանգության ամրապնդման, հարեւանների հետ կապերի կարգավորման գործում։ Համոզված ենք, որ տարածաշրջանում կայունության տանող ուղին անցնում է է 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններին հստակ հետեւելու միջով։ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովման կարեւոր գործոն է մնում ռուսական խաղաղապահ զորակազմը։

Մենք անկեղծորեն գնահատում ենք բարեկամությունը եղբայրական Հայաստանի հետ եւ մտադիր ենք այսուհետ եւս ամրապնդել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների ամրապնդումը՝ հանուն մեր երկրների եւ ժողովուրդների բարգավաճման»,- նշվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում հրապարակված փաստաթղթում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ