News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ես սեպտեմբերի 2-ի հանրահավաքին չեմ գնում ելույթները լսելու, երթերին մասնակցելու եւ հեռախոսի լապտերը միացնելու համար։ Այս մասին օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։

Նա պարզաբանեց, որ գնալու է հանրահավաքի կոնկրետ գործողությունների եւ կոնկրետ քայլերի մասին տեղեկություններ իմանալու համար։ Ղազարյանը նշեց, որ 2020-ից ի վեր ոչ մի հանրահավաք բաց չի թողել եւ բաց չի թողնի։ «Սեպտեմբերի 2-ի հանրահավաքից ավելի կարեւոր ակնկալիքներ ունեմ, քան նախկինում»,- ասաց ընդդիմադիրը։

Նախկին դեսպանը համոզմունք հայտնեց, որ ներկայիս իշխանությունների հեռանալն անմիջապես կփոխի իրավիճակը տարածաշրջանում։ «Կա հնարավորություն փրկելու գոնե այն, ինչ կա։ Ինչո՞ւ բանտարկյալներն ու անհայտ կորածները դեռ չեն վերադարձվել։ Որտե՞ղ են մահացածների դիերը։ Քանի՞ հայ է վերադարձել Ղարաբաղ, Բաքու, Սումգայիթ, որտեղից նրանց բռնի տեղահանել են։ Սա նոյեմբերի 9-ի հայտարարության յոթերորդ կետն է։ Փաշինյանը կրկին Հայաստանին պատերազմի է տանում։ Նա գիտի, որ իր բոլոր գործողությունները դեպի պատերազմ են տանում»,- հավելեց ընդդիմադիրը։

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարն ադրբեջանցիների մուտքը Բերձոր անօրինական անվանեց, ինչը հակասում է 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որում ասվում է Լաչինի միջանցքով երկու ուղղություններով ազատ եւ անխափան տեղաշարժի երաշխավորմանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական զրահատեխնիկայի առկայությունը խաթարել է ազատ տեղաշարժն այդ ճանապարհով, Հայաստանի եւ Ղարաբաղի կապը խաթարվել է այլընտրանքային ճանապարհի բացակայության պատճառով, եւ եթե որեւէ մեկն ուզենար Ղարաբաղից Հայաստան գնալ  կամ հակառակը, ապա նա ֆիզիկապես չէր կարող դա անել։ «Ինչպե՞ս են նրանք այնտեղ հայտնվել: Ո՞վ է թույլ տվել։ Իսկ այդ ընթացքում նա (ՀՀ վարչապետը) գնացել է ԵԱՏՄ նիստի, կինն ու երեխաները շրջել են երկրով մեկ։ Եւ այդ ամենը ներվում եւ նորմալ է համարվում։ Ո՞վ է Ալիեւը։ Ինչ-որ թմրամոլ եւ կոռուպցիոներ։ Ինչո՞ւ ենք համակերպվում այդ ամենի հետ։ Ինչպե՞ս դու (նկատի ունի վարչապետին) համաձայնեցիր քո իսկ ստորագրած հայտարարության խախտմանը»,- հարցրեց ընդդիմադիրը։

 

 


Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ իշխանությունները չեն կարող բանակցել ռուսների հետ եւ չեն կարող պաշտպանել հայերի իրավունքները։ «Կար արդյո՞ք Հայաստանի գրավոր համաձայնությունը Հայաստանից Ղարաբաղ նոր երթուղու համար։ Դա բանավո՞ր պայմանավորվածության արդյունք է։ Ռուսներին պետք է ասել, որ նրանք պետք է կատարեն ձեր նախագահի հրամանները։ Ձեր ի՞նչ գործն է, թե երբ է Մեհրիբան Ալիեւայի ծննդյան օրը: Դուք ամբողողջ ստորաբաժանումով եկել եք նշելու Ադրբեջանի նախագահի ծննդյան օրը, թե՞ եկել եք ձեր նախագահի ստորագրած հայտարարության կետերը կյանքի կոչելու։ Նոյեմբերի 9-ից հետո Պուտինի կողմից ստորագրված այլ փաստաթուղթ կա՞, ըստ որի ամրագրված է, որ ճանապարհը պետք է փոխվի։ Ոչ։ Իսկ ո՞ւր եք այդ դեպքում գնում այդ ճանապարհից։ Ինչ-որ մեկը պետք է ասի դա նրանց։ Իսկ ո՞վ է ասելու։ Արայիկ Հարությունյանւը, թե՞ Նիկոլ Փաշինյանը»,- տարակուսանք հայտնեց ընդդիմադիրը։
Նախկին դեսպանը նշեց, որ Բերձորի հանձնման օրը իշխանությունները խնջույք էին կազմակերպել, կազմակերպել էին ոստիկանապետի որդու՝ Վահե Ղազարյանի հարսանիքը, որի ամսական եկամուտը, ըստ հայտարարագրի, կրկնակի բարձր է (1 մլն դրամ) այն գումարից, որը պետք է լինի (500 հազար դրամ)։
Անդրադառնալով «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետաքննությանը՝ Էդգար Ղազարյանը նշեց, որ, իր կարծիքով, ցանկանում են մեղքը բարդել առեւտրի կենտրոնի ղեկավարության վրա, նրան սնանկության տանել եւ ավելի ցածր գնով վաճառել։ «Իշխանությունները չեն ցանկանում փոխհատուցել նյութական վնասը, քանի որ իրենց պետք չէ, որպեսզի առեւտրի կենտրոնը նորից աշխատի։ Իրենց պետք է ամեն ինչ քանդել եւ տեղում շենք կառուցել։ Ընդ որում, Հայաստանում ոչ մի պաշտոնյա որեւէ պատասխանատվություն չի կրել մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի համար»,- եզրափակեց ընդդիմադիրը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Դիմադրության շարժումն օգոստոսյան դադարից հետո հանրահավաք կանցկացնի Երեւանի Ֆրանսիայի հրապարակում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
«Հրապարակ». Համատեղ պայքարի պլան դեռ չկա
Մեզ թվաց, թե ընդդիմության 2 թեւը համագործակցության եզրեր է գտել, սակայն տեղեկացանք, որ համատեղ պայքարի...
«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում
Աճել է իշխանության հանդեպ անվստահությունը...
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Սա, մասնագետների կարծիքով, աբսուրդի ժանրից է` այս երկու հիմնարկները բացարձակապես տարբեր գործառույթներ...
Ամենաշատ