News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը և Հայաստանի պետական ​​ջազ նվագախումբը կնքել են համագործակցության պայմանագիր, որով բանկը ֆինանսական աջակցություն կտրամադրի նվագախմբին։

Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի խոսքով՝ Արդշինբանկի համար արվեստի աջակցությունը և մշակութային ժառանգության պահպանությունը Բանկի գործունեության կարևորագույն ուղղություններից են։

«Մշակույթի միջոցով հասարակության հետ համագործակցությունը հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցներից է, քանի որ մշակույթի միջոցով են փոխանցվում նաև մարդկային հիմնական արժեքները։ Հայաստանի պետական ​​ջազ նվագախմբի հետ համագործակցությունը մեծ պատասխանատվություն է Բանկի համար։ Մեր համագործակցության հիմնական նպատակն է աջակցել բարձր ջազի իրական վարպետներին։ Վստահ եմ, որ այս համագործակցության արդյունքում կստեղծվեն նոր արժեքներ, որոնք կնպաստեն մեր մշակութային տարածքի զարգացմանը»,- իր խոսքում նշել է Արտակ Անանյանը։

Հայաստանի պետական ​​ջազ նվագախմբի գեղարվեստական ​​ղեկավար Արմեն Հյուսնունցը պարզաբանում է.

«Հայաստանի պետական ջազ նվագախումբն իր ավելի քան 80-ամյա գործունեության ընթացքում թե՛ Խորհրդային Հայաստանի, թե՛ Հայաստանի Հանրապետության մշակութային պատմության մեջ բազմաթիվ արժեքավոր էջեր է ավելացրել։ Նվագախումբն այսօր շարունակում է իր ակտիվ ստեղծագործական կյանքը՝ սպասված լինելով աշխարհի լավագույն բեմերում, իսկ Հայաստանում՝ համագործակցելով համաշխարհային համբավ ունեցող տաղանդավոր արտիստների հետ։ Սակայն նվագախմբի նպատակը միայն անցյալում ստեղծված արժեքները պահպանելը կամ արևմտյան մշակույթի սիրահարներին ջազ երաժշտություն մատակարարելը չէ։ Նվագախումբը կրթում է սերունդներ, փոխանցում արժեքներ, սահմանում է մշակութային որակների նշաձողեր, և այս ամենը՝ ջազին այնքան հատուկ ազատ շնչով։

Ազատությունը, սակայն, արտահայտվում է միայն ստեղծագործական մղման մեջ, իսկ իրագործման մեջ այն հեշտությամբ սահմանափակվում է, երբ չկան բավարար ֆինանսական միջոցներ։ Մեր գործընկերոջ՝ Արդշինբանկի օգնությունն անգնահատելի է նվագախմբի ֆինանսական ծախսերի կառավարման գործում։ Արդյունքում մենք կկարողանանք Հայաստանում պահել լավագույն մասնագետներին և երաժիշտներին, որոնք արդեն իսկ բազմաթիվ հրավերներ ունեն արտերկրից, սակայն չեն արտագաղթում՝ հավատալով մեր երկրի ներուժին»։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Նման սեղմ ժամկետում տեղաբաշխման ավարտը վկայում է Բանկի առաջարկած ներդրումային պրոդուկտների, արժեթղթերի նկատմամբ բարձր պահանջարկի մասին...
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
CCF-ի ընթացքում հնարավորություն կունենաք առավել մանրամասն ծանոթանալու IDBank-ի IDream ծրագրի հետ և անգամ դիմելու առաջիկա IDream 11-ին մասնակցելու համար...
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
Բանկը նպատակ ունի ապագայում զարգացնել Fspace-ն՝ ավելացնելով նոր հնարավորություններ...
Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին
Սա հիանալի հնարավորություն է ներկայանալու որպես գործատու, հավաքագրելու հետաքրքրվածության հայտեր երիտասարդ մասնագետներից...
Թուրքիայի Կենտրոնական բանկը զեղչման տոկոսադրույքը պահել է 50%-ի մակարդակին
Վերլուծաբաններն ակնկալում են, որ Թուրքիայի Կենտրոնական բանկը աշնանը կսկսի տոկոսադրույքի իջեցումը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
Ամենաշատ