News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քաշաթաղի բնակիչներին, որոնք արցախյան առաջին պատերազմից հետո տեղափոխվել են Արցախ, իսկ 44–օրյա պատերազմից հետո էլ տեղահանվել ու բնակություն են հաստատել Հայաստանում, Կառավարությունից նախօրեին տեղեկացրել են, որ առաջիկա երկու օրերին կզանգահարեն ու կպայմանավորվեն հանդիպման համար, սակայն, թե ում հետ կհանդիպեն քաշաթաղցիները՝ դեռ հայտնի չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բերձորի նախկին բնակիչ Կարինե Մովսեսյանը։

Բայց մինչ Կառավարությունից որեւէ մեկի հետ հանդիպելը, քաշաթաղցիներին նախօրեին ընդունել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը եւ Կառավարության նոր առաջարկները ներկայացրել։

«Խոսքը Հայաստանի սահմանամերձ գյուղերում հիպոտեկային վարկով տուն գնելու նպատակով մինչեւ 14 մլն դրամ, իսկ սահմանամերձ գյուղերում հիպոտեկային վարկով կառուցապատման համար մինչեւ 16 մլն դրամ տրամադրվելիք գումարի մասին է։  Սահմանամերձ գյուղերում տուն գնելու կամ  կառուցապատելու դեպքում կանխավճարը 1 տոկոս է, ինչը համեմատ Կառավարության մյուս ծրագրերի, շատ լավ է։

Կարծում եմ հատուկ են այս առաջարկները արել, որ մարդիկ գնան սահմանամերձ գյուղերում ապրեն, եթե Երեւանում կամ մարզերում Կառավարության ծրագրով չեն կարողանում բնակարան ձեռքբերել։ Մարդիկ, իհարկե, կլինեն, որոնք կնախընտրեն այդ առաջարկները։ Օրինակ, եթե ես վստահ լինեի, որ սահմանամերձ գյուղերի սահմանները չեն փոխվի, հաճույքով կապրեի այնտեղ, բայց այդ վստահությունը չունեմ, հետո այնտեղ աշխատատեղերի խնդիր կա»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաշաթաղցի Կարինե Մովսեսյանը, որը ներկա է եղել փոխնախարարի հետ հանդիպմանը։

Հայաստանից Արցախում վերաբնակեցվածների համար, Կառավարությունն ըստ Կարինե Մովսեսյանի, առաջարկում է Երեւանում բնակարան գնելու համար տրամադրել 8 մլն դրամ, իսկ մարզերի դեպքում՝ 10 մլն դրամ վարկ։ Քաշաթաղցիները պահանջում են վերանայել այս ծրագիրը, քանի որ շատերը չեն կարողանում օգտվել դրանից։

«Կան կանոններ, որոնք բանկը չի կարող խախտել։ Օրինակ, եթե անձն ուզում է տուն գնել, գնահատող է գալիս, որը կարող է տան գինը քիչ գնահատել։ Ես չեմ ասում, թե իրենք ոչ ռեալ են գնահատում, բայց իրենց գնահատածն ու վաճառքի գինը շատ ժամանակ չի համընկնում։ Գրեթե երկու տարվա մեջ շատ քիչ մարդկանց է հաջողվել տուն գնել։ Այս ծրագրից օգտվելու մեկ խոչընդոտ էլ կա. եթե մինչեւ պատերազմը  վերցրած վարկեր ունենք Արցախում, որը չենք մարել, ապա սերտիֆիկատով գործարքը չի բավարարվում։ Պետք է զրոյացվի այդ վարկը, որ բանկը գործարք կատարի։ Սերտիֆիկատներն էլ տրվել են ընդամենը 15 ընտանիքի։ Եթե ես ստանամ էլ այդ սերտիֆիկատը, ես 200 000 դրամ վարկ ունեմ, որը չեմ կարողանում մարել, Երեւանում վարձով եմ բնակվում։ 

Բայց անգամ եթե ես վարկ էլ չունենամ, բնակարան գնելը հեշտ չէ, որովհետեւ 8 կամ 10 միլիոն դրամով տուն գտնելը աբսուրդի ժանրից է, գնային այդ սահմանում միայն փլատակներ են վաճառվում։ Բացի այդ կանխավճարի չափն էլ քիչ չէ, մարզերում բնակարան գնելու համար հինգ տոկոս է, իսկ Երեւանում՝ տասը։ Եթե կանխավճարը չվճարվի, հիպոտեկային վարկը չի ձեւակերպվի։ Նույնիսկ մարդիկ  ասել են՝ կլինի՞ սերտիֆիկատի արժեքի մեջից հանեք էդ գինը, մերժել են, պահանջել են կանխավճար։

Մեկ այլ խնդիր է պետական մուծումներն ու տուրքերը, մարդ առնվազն 700 000 դրամ պետք է ունենա, որ կարողանա հիպոտեկային վարկ ձեւակերպի։ Բնակարանը, որը պետք է այդ գումարով ձեռքբերենք, տասը տարի բանկում գրավի տակ է լինելու։ Եթե անձը որոշի տան հետ կապված ինչ–որ գործարք անել, Կառավարությունը վճարումներն այլեւս չի կատարի։ Կամ էլ եթե անձը ժառանգ ունի, բայց նա շահառու չէ, իսկ շահառուն էլ, օրինակ, մահանում է,  միանգամից դադարեցվելու է ֆինանսավորումը, եւ ժառանգը պետք է շարունակի վճարումներ կատարել»,– նշեց Կարինե Մովսեսյանը։

Հիշեցնենք, որ երեք օր առաջ Քաշաթաղի բնակիչները նստացույց էին արել Կառավարության շենքի մոտ՝ բնակարանային հարցերի շուրջ խնդիրները բարձրաձայնելու նպատակով։ Նրանք նաեւ հանդիպում էին պահանջել Նիկոլ Փաշինյանի, Արցախի նախագահի հետ։ Նստացույցից միայն ժամեր անց, Կառավարությունից ոստիկանների միջոցով փոխանցել էին, որ նրանց հետ կհանդիպի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ժամկետներ, սակայն, չէր նշվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ