News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 8-ին Ղրղզստանի Չոլպոն Աթա (Իսիկ կուլ) քաղաքում կայացավ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում էր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին և ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարներին ընդունեց Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովը։

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի նիստին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը մասնակցում էր որպես ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի Նախագահ։

Խորհրդի նիստին ողջույնի խոսքով հանդես եկան Ղրղզական Հանրապետության ներքին գործերի նախարար, միլիցիայի գեներալ-լեյտենանտ Ուլան Նիյազբեկովն ու անվտանգության խորհրդի քարտուղարը:

Ողջույնի խոսքից հետո ելույթ ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի նախագահ, Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը՝ ներկայացնելով իր նախագահության օրոք կատարված աշխատանքը։

Վահե Ղազարյանը խոսեց ինչպես ԱՊՀ պետությունների իրավապահ կառույցների միջև, այնպես էլ ԱՊՀ տարածքում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի կոորդինացիոն Բյուրոյի շրջանակներում սերտ ու արդյունավետ համագործակցության մասին։ Նա նշեց, որ ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի երևանյան նիստի ընթացքում ընդունված բոլոր որոշումները կյանքի են կոչվել, մատնանշեց նաև այդ ընթացքում ԱՊՀ երկրներում համատեղ իրականացված մի շարք միջոցառումներ։

Վահե Ղազարյանը հանդես եկավ նաև առաջարկով՝ հարթակ ստեղծելու ԱՊՀ երկրների իրավապահ կառույցների քրեական ոստիկանությունների միջև՝ առավել օպերատիվ կապ ապահովելու և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ։

Շնորհակալություն հայտնելով ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳ նախարարներին ակտիվ և արդյունավետ համագործակցության համար՝ Վահե Ղազարյանը ԱՊՀ մասնակից պետությունների ՆԳՆ Խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցեց Ղրղզական Հանրապետության ՆԳ նախարար, միլիցիայի գեներալ-լեյտենանտ Ուլան Նիյազբեկովին։ Շնորհավորելով նրան՝ Վահե Ղազարյանը մաղթեց այդ պաշտոնում արդյունավետ աշխատանք և հաջողություններ։

Նիստի ընթացքում քննարկվեցին հանցավորության դեմ պայքարի միջպետական ծրագրերի իրականացման առաջնահերթ հարցերը, հանցագործության դեմ պայքարի 2024-2028 թվականների միջպետական միջոցառումների համատեղ ծրագրի նախագիծը, տեղեկատվական տեխնոլոգիաների և համացանցի միջոցով կատարվող հանցագործությունների բացահայտման գործում փոխգործակցության, հետախուզման մեջ գտնվող անձանց նույնականացման տեսավերլուծական համակարգերի օգտագործման և օպերատիվ-հետախուզական գործունեությանը վերաբերող այլ հարցեր։

ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն իր հաջորդ ելույթում անդրադարձավ հանցավորության դեմ պայքարի ոլորտում հետագա համագործակցության առաջնային հարցերին։ Նա ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցող բարեփոխումները, ինչպես նաև ԱՊՀ ներքին գործերի և ոստիկանության մարմինների համագործակցության ընթացքում առկա առաջնահերթ խնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները։ ՀՀ ոստիկանության պետն անդրադարձավ կիբերհանցավորության, թմրամիջոցների անօրինական շրջանառության, այդ թվում նաև՝ համացանցով առուվաճառքի հանցատեսակների տարածման և դրանց հակազդելու համատեղ միջոցառումներին։ Նա պատրաստակամություն հայտնեց հանցավորության դեմ պայքարի շրջանակներում համագործակցելու ԱՊՀ երկրների իրավապահ բոլոր կառույցների հետ, հատկապես կիբերհանցավորությանն ու թմրամիջոցների անօրինական շրջանառությանը միահամուռ ուժերով հակազդելու նպատակով անցկացնել նաև ոստիկանության ծառայողների վերապատրաստումներ։

Օրակարգի բոլոր հարցերով ելույթ ունեցան նաև ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարները։ Ընդունվեցին համապատասխան որոշումներ:

Ղրղզստան կատարած այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևի հետ:

ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը կկայանա 2023 թվականին՝ Ղազախստանում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ