News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Պարզվում է՝ ծառերի որոշ տեսակների անհետացումը սպառնում է ոչ միայն տեղի անտառներին, այլեւ ամբողջ էկոհամակարգին, նշվել է նոր հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են Plants, People, Planet ամսագրում։

Անցած տարի «Աշխարհի ծառերի վիճակը» անունը կրող գլոբալ զեկույցը ցույց է տվել, որ ծառերի բոլոր տեսակների մեկ երրորդը ներկայում անհետացման շեմին է։

Դա կազմում է մոտ 17 500 ծառատեսակ, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի առջեւ։

Այս թիվն ավելի քան երկու անգամ գերազանցում է բոլոր տետրապոդների (կաթնասուններ, թռչուններ, ամֆիբիաներ եւ սողուններ) թիվը, որոնք գտնվում են անհետացման սպառնալիքի առջեւ։

Որոշ ծառատեսակներ այնքան հազվադեպ են, որ պահպանվել է միայն մեկ հայտնի առանձնյակ, օրինակ՝ միայնակ սոսին Մավրիկիայում՝ Hyophorbe amaricaulis-ը։

Նոր աշխատանքում հետազոտողների նույն խումբը «նախազգուշացնում է մարդկությանը» այդ կորուստների հետեւանքների մասին։

Բնության պահպանության գծով կենսաբան Մալին Ռիվերսը Botanic Gardens Conservation International-ից եւ նրա գործընկերները նկարագրել են այդ կորուստների բազմաթիվ հետեւանքները մեր տնտեսության, գոյամիջոցների եւ պարենի համար։

Զարգացող երկրներում 880 մլն մարդ փայտն օգտագործում է որպես վառելիք, 1,6 մլրդ մարդ ապրում է անտառից 5 կիլոմետր հեռու՝ նրանից սնունդ եւ եկամուտ ստանալով։

Փաստորեն, աշխարհի բոլոր կենդանիների եւ բույսերի կեսը կախված է կեցության փայտային միջավայրից։

Ռիվերսի խոսքով՝ որոշ ծառատեսակներ ապահովում են յուրատեսակ փոխգործակցություն եւ չեն կարող փոխարինվել այլ տեսակներով։

Այդպիսի ծառերից է, օրինակ, վիշապածառը (Dracaena cinnabari), որը կեցության վայր է հանդիսանում շատ այլ տեսակների համար, որոնք լիովին կախված են նրանից, ներառյալ շատ բույսեր եւ գեկոնը, որը փոշոտում է նրան։

Այսպիսով, մեկ տեսակի անհետացումը կարող է առաջ բերել դոմինոյի մասշտաբային էֆեկտ մնացած բոլոր տեսակների համար, անգամ եթե դրանք արդեն հազվադեպ են։

1970-ից մեր կրճատվող անտառներից կախված ծառատեսակների թվաքանակն արդեն նվազել է մոտ 53 տոկոսով, եւ էլ ավելի շատ անտառներ են ամբողջ աշխարհում սթրեսի խորացող նշաններ ցուցաբերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ