News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ի հեճուկս  այն բոլոր կանխատեսումների, որոնք կային թե ընտրություններից առաջ, թե հետո, որ այսօրվա իշխանությունը չի կարող բանակցել, բանակցային պրոցեսը շարունակվում է եւ հարեւան երկրից եւս խոսում են խաղաղության մասին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ Ադրբեջանը փորձում է սադրանքի համար լեգիտիմ հիմքեր ստեղծել:

«Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին,. Մենք գտնում ենք, որ առաջնային պետք է լուծենք անվտանգության հարցերը, իսկ դա լուծում են հարեւանների հետ խաղաղություն հաստատելով եւ ուժեղ բանակ ունենալով:

Մենք բանակի ուղղությամբ սկսած օրենսդրական նախաձեռնություններով, վերջացրած կադրային մեծ փոփոխություններով, առաջ ենք գնալու: Ակնհայտ է դարձել, որ մեծ փոփոխություններ կան եւ կարող եմ ասել, որ պաշտպանության նախարար Պապիկյանը շատ հաջող իր աշխատանքը կատարում է»,-ասաց Սիմոնյանը:

Ինչ վերաբերում է նոր օրինագծին, որով 4,5 ամիս բանակում ծառայելուց հետո կարելի է վճարել 24 մլն դրամ ու ազատվել հետագա ծառայությունից, Ալեն Սիմոնյանն ասաց. «Իմ կարծիքն այն է, որ հզոր ու արհեստավարժ բանակ ունենալու համար մնք պետք է բանակը դնենք արհեստավարժ հիմքերի վրա; Այսօր շատ մարդիկ տարբեր ձեւակերպումներով ազատվել են բանակից, կարծում եմ՝ այդ գումարը մեզ թույլ կտա ավելի պրոֆեսիոնալ զինվորականներ ունենալ: Նման ձեւով մեկ զինվորի «ազատվելը» հնարավորություն կտա երկու արհեստավարժ զինվորական կարողանալ ունենալ, եւ ինքն ավելի մարտունակ կլինի»:

Ալեն Սիմոնյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններին. «Մենք մինչ օրս բոլոր հիմնական հարցերի առումով կարողացել ենք մեր դիրքորոշումը պահպանել: Մեզ համար կան կարմիր գծեր, դրանք հայտնի են Ադրբեջանին, նաեւ մեր հանրությանը: Մենք մնալու ենք այդ տրամաբանության մեջ եւ աշխատել»:

Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը, ԱԺ նախագահն ասաց, որ նման լարվածություններ թե հանդիպումներից առաջ են լինում, թե հետո. «Բանակցությունների վրա ինչ-որ ազդեցություն ունենալու համար են լինում, դա արդեն հայտնի ձեռագիր է: Հիմա էլ զորավարժությունների են պատրաստվում: Մեր ընկալումն է ուշի ուշով հետեւել, ամեն րոպե պատրաստ լինել ցանկացած զարգացման: Թող որեւէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե մենք մտածում ենա, թե բոլոր հարցերը լուծված են: Մենք մշտապես սպասում ենք, որ Ադրբեջանի կողմից որեւէ սադրանք կարող է լինել»:

Անդրադառնալով այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին», Ալեն Սիմոնյանն ասաց. «Հայաստանի համար դա կարմիր գիծ է եւ քննարկման ենթակա չէ: Բոլոր կետերը, որ կան նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, Հայաստանը իրագործում է: Ադրբեջանի քաղաքացիները, բեռները կարող են տեղափոխվել Նախջեւան Հայաստանի օրենքների համապատասխան: Միջանցք ձեւակերպումը չի կարող լինել»:

Այդուհանդերձ, ըստ նրա, բանակցություններն Ադրբեջանի հետ շարունակվում են, որեւէ փակուղի չկա, հիմնական հարցերի վերաբերյալ ընկալումները հասկանալի են: «Ադրբեջանը բոլոր հնարավոր տեղերում փորձելու է ճնշումներ բանեցնել, մենք էլ բոլոր հնարավոր տեղերում այդ ճնշումները կանխել ենք, կանխելու ենք եւ Հայաստանի ու Արցախի շահերն առաջ ենք տանելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ