News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությանը պետք է փաստացի եւ պոտենցիալ անչափահաս իրավախախտների նկատմամբ վերահսկողության հստակ լիազորություններ տրվեն։ Այս մասին սեպտեմբերի 12-ին ԱԺ նիստին «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա խոսքով՝ ոստիկանությունը մինչեւ հիմա չունի անչափահաս իրավախախտներին գրանցելու ֆորմալ չափանիշներ։ Այդ օրինագիծը, ինչպես նշեց Ֆիդանյանը, պարզապես անհրաժեշտ կոնկրետ չափանիշներ է սահմանում։

«Դրանք երեխաներ են, ովքեր տարվա ընթացքում կամ հանցագործություն կամ երկու եւ ավել վարչական իրավախախտումներ են կատարել»,- պարզաբանեց փոխոստիկանապետը։

Նույն ցանկում ներառված են մինչեւ 16 տարեկան անձինք, ովքեր երկու եւ ավելի անգամ առանց թույլտվության լքել են իրենց տները եւ առանց որեւէ հիմնավոր պատճառի բաց են թողել ավելի քան 120 դաս։ Ցուցակում ներառվել են նաեւ թափառաշրջությամբ, մուրացկանությամբ, մոլախաղերով զբաղվող, թմրանյութեր եւ ալկոհոլ օգտագործող երեխաները։

«Վերահսկողություն կսահմանվի նրանց ծնողների կամ խնամակալների նկատմամբ»,- ասաց Ֆիդանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ամենաշատ