News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպայում փողերի լվացմամբ զբաղվող խոշորագույն խմբավորումներից մեկի ղեկավարին, որը կապված է եղել թմրավաճառների Costa del Sol հանցախմբի հետ եւ, որպես ծպտվելու միջոց, օգտագործել է բարձրակարգ օղիների վաճառքը ռեստորաններին:

Ոստիկանության ներկայացուցիչը Reuters-ին հայտնել է, որ երկուշաբթի օրը ձերբակալվել է ավազակախմբի հայտնի ղեկավար Ջոն Ֆրենսիս Մորիսին:

Ընդհանուր առմամբ երեք մարդ ձերբակալվել է Իսպանիայում, մեկը՝ Անգլիայում, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հանցավոր ցանցը մեկուկես տարուց պակաս ժամանակում լվացել է ավելի քան 200 միլիոն եվրո կամ օրական մինչեւ 350 000 եվրո։

Օգտագործվել է, այսպես կոչված, ավանդական «հավալա» դրամական փոխանցումների համակարգը, որը լայնորեն կիրառվում է Պակիստանում եւ Մերձավոր Արեւելքում, որը թույլ է տալիս վաճառականների միջեւ փող փոխանակել ձեռքսեղմման, թղթի կտորի կամ վստահության մակարդակով:

Ոստիկանությունը հայտնել է, որ Մորիսին կապված է իռլանդական «Կինահան կլանի» հետ՝ թմրավաճառների հանցախումբ, որը գործում է իսպանական Կոստա դել Սոլում եւ «զբաղվում է երկրում հանցավոր կազմակերպություններից մեծ գումարներ հավաքելով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ