News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Եթե դու չես հավատում քո հաջողությանը, ապա անիմաստ է պայքար սկսել. Այլ հարց է, թե ի վերջո այդ պայքարը որքան կտևի ու ինչ ճանապարհ կանցնի։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «5165 շարժման» ղեկավար Կարին Տոնոյանը:

«Բնական է, որ այդ պայքարի ժամանակ կարող են լինել սխալներ ու անհաջողություններ։ Դու դրանց վրա սովորում ես նաև, որովետև մեզնից որևէ մեկը չի ծնվել հենց նմանատիպ պայքարի համար, մեզնից ոչ մեկը ինչ-որ համալսարան չի ավարտել նմանատիպ պայքարների համար։ Մեզ վրա ոչ էլ արտաքին ուժեր են աշխատել ու վարժեցրել, թե ինչպես հասնենք հաջողության, բայց մեր մղումը գալիս է մեր սիրուց՝ հայրենիքի, զավակների նկատմամբ:

Մենք չենք կարող պարզապես տունը նստել, կամ գալ այստեղ, ելույթ ունենալ ու գնալ տուն։ Մենք շատ լավ հասկանում ենք, թե մեր առջև ինչ ուժեր են կանգնած ու իրականում ինչքան դժվար է լինելու այս ուժերից ազատվելը։ Այսօր ամբողջ մարդկությունն է այդ չարի ձեռքին գերի, ողջ աշխարհն է այսօր գերի չարի ձեռքին։ Մենք բազմագլուխ հրեշի դեմ ենք պայքարում, բայց մենք չենք պատրաստվում նորից մեր զավակներին տալ, որ այդ հրեշը կուլ տա։ Պետք է պայքարել մինչև վերջ, որի ժամանակ ճշմարտությունը ի հայտ է գալու։ Ի վերջո ժողովուրդը տեսնելու է՝ ով է կեղծ, ով ում մարդն է, ով է իրականում իր համար պայքարում»,- ասաց Տոնոյանը:

Նա վստահեցրեց, որ իրենց պայքարը չի դադարելու, թույլ չեն տալու ժողովրդին տանել արյունահեղության. «Ես այսօր մանրակրկիտ կպատմեմ, թե դուք այդ օրն ինչ նպատակ ունեիք, ինչ կասկածելի բաներ կային, որ ուզում էիք ժողովրդի ցասումը տանել արյունահեղության: Մենք այդ մարդիկ չենք, որ թույլ կտանք, որ այստեղ արյուն հեղվի:

Երկնքից չի ընկնելու փրկությունը, բոլորս պետք է պայքարենք: Այո, պետք է պայքարենք նաեւ գործադուլով, մեկ ամսի սոված մնալով: Մեր տղաներից լա՞վն ենք, որոնք դիրքերում են: մենք պայքարելու ենք այնքան, մինչեւ հաղթանակը տուն բերենք, այլ կերպ չի կարող լինել»,-ասաց Կարին Տոնոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ