News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Լիզ Թրասը կարծում է, որ էլեկտրաէներգիայի աճող հաշիվները մի «գին է, որն արժե վճարել» Մեծ Բրիտանիայի «երկարաժամկետ անվտանգության» ապահովման համար, հաղորդում է PA Media-ն:

Նա պնդում է, որ չի հորդորի բրիտանացիներին այս ձմռանը կրճատել էներգիայի սպառումը։

Թեեւ Թրասի երաշխիքը մի քանի միլիարդ ֆունտ սթեռլինգ արժե, այն թույլ չի տա տնային տնտեսությունների միջին տարեկան հաշիվները գերազանցեն 2500 ֆունտ սթեռլինգը, բայց երկիրն արդեն զգում է աճող գնաճի ցավը:

Թրասը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան «չի կարող վտանգի ենթարկել մեր անվտանգությունը հանուն էժան էներգիայի»: «Ես ուզում եմ ասել, որ սա այն գինն է, որն արժե վճարել Բրիտանիայի համար, քանի որ մեր երկարաժամկետ անվտանգությունն առաջնային նշանակություն ունի»,- հավելել է նա:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել առաջիկա ամիսներին նվազեցնել էներգիայի սպառումը 10 տոկոսով, քանի որ ԵՄ-ն անդամ երկրներին խնդրում է կրճատել սպառումը այս ձմռանը:

Սակայն Թրասն ընտրությունը թողնում է սպառողներին: «Ոչ, մենք չենք խոսում էներգիայի նորմավորման մասին»,- ասել է նա լրագրողներին: «Իհարկե, ես միշտ աջակցում եմ էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումներին, ինչպիսին է տների ջերմամեկուսացումը, դրանում իմաստ կա, իսկ էներգիայի գներն ավելի բարձր են, քան նախկինում: Ձեռնարկությունները եւ տնային տնտեսությունները մեծ խթան ունեն ներդրումներ կատարելու էներգաարդյունավետության մեջ, բայց մենք ունենք էներգիայի հուսալի աղբյուրներ, ի վերջո յուրաքանչյուրն ինքն է որոշում ինչպես հաղթահարել խնդիրները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ