News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունաստանը հոկտեմբերին եւս 1,1 միլիարդ եվրո կվճարի՝ էլեկտրաէներգիայի վճարների սուբսիդիաների տեսքով՝ ձմռան նախաշեմին տնային տնտեսություններին եւ ձեռնարկություններին էլեկտրաէներգիայի գների աճի ազդեցությունից պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է էներգետիկայի նախարար Կոստաս Սկրեկասը։

Ինչպես եւ այլ եվրոպական երկրներ, Հունաստանը վերջին ամիսներին պայքարում է էլեկտրաէներգիայի վճարների կտրուկ աճի դեմ, ինչը պայմանավորված է գազի գների սրընթաց աճով, հաղորդում է Reuters-ը:

Անցյալ տարվա սեպտեմբերից մինչ այժմ երկիրը ավելի քան 9 միլիարդ եվրո է հատկացրել էլեկտրաէներգիայի սուբսիդավորման համար, եւ այլ միջոցառումներ է նախաձեռնել, որպեսզի օգնի տնային տնտեսություններին, ձեռնարկություններին եւ ֆերմերներին վճարել էլեկտրաէներգիայի եւ գազի վարձերը:

«Կառավարությունը կշարունակի վարել այնպիսի քաղաքականություն, որը պաշտպանում է սպառողներին էներգետիկ պատերազմի ծայրահեղ բացասական ազդեցությունից, որը Ռուսաստանը վարում է Եվրոպայում»,- ասել է Սկրեկասը հեռուստաուղերձում՝ հայտարարելով օգնության նոր միջոցառումների մասին: «Մենք բոլորս միասին կպայքարենք գալիք ձմռան ամիսներին՝ ամբողջ Եվրոպայում ծավալվող էներգետիկ պատերազմի մարտահրավերներին դիմակայելու համար»:

Հոկտեմբերից կառավարությունը էլեկտրաէներգիայի 1,1 միլիարդ եվրո ընդհանուր գումարի սուբսիդավորման երեք սանդղակ կներկայացնի, ասել է Սկրեկասը։

Սկրեկասի խոսքով՝ սպառողները, ովքեր նախորդ տարվա համեմատ 15 տոկոսով կնվազեցնեն միջին օրական սպառումը, հավելյալ 50 եվրո սուբսիդիա կստանան մեկ մեգավատտ ժամի համար։

2000 կվտ/ժ-ից ավելի սպառող ձեռնարկությունների համար սուբսիդիան կկազմի 398 եվրո մեկ մեգավատտ/ժամի համար, իսկ ֆերմերների համար՝ 436 եվրո մեկ մեգավատտ/ժամի համար։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Քննարկվել է Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը. ՏԿԵՆ
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի...
Հայաստանի խորհրդարանի խոսնակ. Ադրբեջանից գազ գնելը շատ լավ տարբերակ է
Ես շատ դրական եմ վերաբերվում դրան․․․
Brent նավթը թանկացել է մինչև 88,2 դոլար մեկ բարելի դիմաց
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների գինը մեկ բարելի դիմաց կազմում է 88,17 դոլար
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իջևանում, Երևանում, Գյումրիում և Սպիտակում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման...
Ամենաշատ