Գերմանիայի կառավարությունը մտադիր է ազգայնացնել գազ ներկրող Sefe ընկերությունը, որի նախկին անվանումը Gazprom Germania էր, գրում է Spiegel Online-ը։
Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Sefe-ի ճակատագրի մասին բանակցությունները շարունակվում են։
Նախկին Gazprom Germania-ն ապրիլից գտնվում էր դաշնային խնամակալության տակ՝ Գերմանիա գազի մատակարարման անվտանգությունն ապահովելու նպատակով։