News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայկական  զբոսաշրջային ոլորտն ավերիչ պանդեմիայից եւ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բախվել է նոր մարտահրավերների՝ կապված ամբողջ աշխարհում ռազմական-քաղաքական իրադրության եւ տնտեսական ճգնաժամի հետ։ Զբոսաշրջությունը զգայուն է այնպիսի երեւույթների նկատմամբ, ինչպիսին են պանդեմիան, անկայունությունը, եւ հատկապես՝ ռազմական իրադրությունը։ Այս ամենը բացասական ազդեցություն ունի տուրիզմի վրա։

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ՝ թիրախավորելով Գորիսը, Սոթքը եւ Ջերմուկը։ Ավելի ուշ Ադրբեջանն այլ ուղղություններով հրետանի է կիրառել։

Ըստ պաշտոնական տվյալների՝ հայկական կողմն ունի 208 զոհ։ Ագրեսիայի հետեւանքով փլուզվել է ավելի քան 200 քաղաքացիական օբյեկտ։ Մի քանի հազար մարդ լքել է իր տունը։

Հայաստանի տուրիզմի ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը հայտնեց, որ այսօր ադրբեջանական ագրեսիայի պատճառով չեղարկվում են ամրագրումները։ Բացի այդ, որոշ երկրներ իրենց քաղաքացիներին խորհուրդ են տալիս չայցելել Գեղարքունիքի, Սյունիքի, Վանաձորի մարզեր, քանի որ թշնամու ագրեսիան ծավալվում է այդ ուղղություններով։ Թշնամու կրակի տակ է հայտնվել նաեւ զբոսաշրջային կենտրոնը՝ Ջերմուկը, որը հարուստ է հանքային ջրերի պաշարներով։

Ջերմուկը հարուստ է ոչ միայն իր առողջարաններով, քաղաքը նաեւ  սպորտային, երիտասարդական, մշակութային կենտրոն է։

NEWS.am-ի հետ զրույցում Ապրեսյանը հիշեցրեց, որ ժամանակին այստեղ շվեյցարացի մասնագետների մասնակցությամբ տուրիզմի զարգացման ծրագիր է իրականացվել։ Ապրեսյանը ցավով նշեց, որ Ադրբեջանի ագրեսիան բացասական ազդեցություն կունենա զբոսաշրջության ոլորտի վրա։ Դրան գումարվել է նաեւ Ռուսաստանի հայտարարած մոբիլիզացիան, այսինքն՝ ՌԴ-ից ելքը սահմանափակվել է։ Դա նշանակում է, որ ՌԴ-ից Հայաստան զբոսաշրջային հոսքը կսահմանափակվի։

Նա համոզմունք հայտնեց, որ ՌԴ-ից Հայաստան քաղաքացիների ներկայիս լուրջ հոսքը կարճաժամկետ բնույթ կկրի։

Ավանդաբար զբոսաշրջային մեծ հոսք է գրանցվում հենց ՌԴ-ից։ Սկսել են ակտիվանալ նաեւ եվրոպական երկրներից զբոսաշրջիկները։ Այս տարվա առաջին 6 ամիսներին Հայաստան է ժամանել 588 հազար զբոսաշրջիկ, որից 54,5 տոկոսը՝ Ռուսաստանից (աճը՝  3,1 անգամ), 12,2 տոկոս՝ ԵՄ երկրներից (աճը՝ 3,4 անգամ)։

Ուկրաինայից ժամանողները 1,3 տոկոսն են կազմում, ինչը 75 տոկոսով ավելի է, քան անցած տարի։ Առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 588 731 զբոսաշրջիկ, ինչը  2,4 անգամ ավելի է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ (243 067)։ Մինչեւ 2022  թվականի սկիզբը աճ է գրանցվել։ Սակայն այդ նույն ցուցանիշները հեռու են 2019 թվականի ցուցանիշներից։ Այդ ժամանակ ամբողջ տարվա ընթացքում Հայաստան է ժամանել գրեթե 1,9 միլիոն զբոսաշրջիկ։

Ապրեսյանը եւս մեկ խոչընդոտ նշեց՝ մինչ ադրբեջանական ագրեսիան տնտեսական գործոնը։ «Խոսքը 20 տոկոսի մակարդակում դոլարի եւ եվրոյի նկատմամբ դրամի ռեւալվացիայի մասին է, որը բացասական ազդեցություն է ունեցել եւ ունի զբոսաշրջիկների թվի աճի վրա, որոնք իրենց հանգստի համար վճարում են դոլարով եւ եվրոյով։ Աշխարհում առանց այդ էլ անկայուն վիճակը, Ուկրաինայի իրադարձությունները հանգեցրեցին ամբողջ աշխարհում ինֆլյացիայի, որից  Հայաստանը, բնականաբար, չխուսափեց։

Այստեղ այս ցուցանիշը հուլիսին կազմել է 9,3 տոկոս։ Այս ամենը հանգեցրեց զբոսաշրջային արտադրանքի 30  տոկոս թանկացմանը»,-հավելեց փորձագետը։

Ինչ վերաբերում է չինացի զբոսաշրջիկներին եւ ընդհանրապես Ասիայից ժամանած զբոսաշրջիկներին, ապա այդ ուղղություններից զբոսաշրջիկների թիվը նույնպես քիչ է։

Նրանք զգոնություն են ցուցաբերում համավարակի սկզբից։ Ոլորտի ներկայացուցչի խոսքով՝ ներկայիս պայմաններում Հայաստանում մեկ զբոսաշրջիկը միջինում ծախսում է մոտ 1200 դոլար։ Մոտավորապես 10 տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր 700-800 դոլար։

Մեխակ Ապրեսյանը մատնանշեց եւս մեկ առանձնահատկություն․ նախորդ տարիների համեմատ աճն ապահովում է անհատական ​​զբոսաշրջությունը։ Նա պարզաբանեց, որ կազմակերպված զբոսաշրջությունը, որը դեռեւս չի մտել կայուն վերականգնման ուղի, ընդհանուր աճի մեջ շատ փոքր մասնաբաժին ունի։ «Կազմակերպված զբոսաշրջությունը պատասխանատու ոլորտ է, եւ տուրօպերատորները բոլոր իրադարձությունների, այդ թվում՝ ռազմական գործողությունների եւ արժույթի տատանումների հետ կապված, զգուշավոր են։ Այս ամենը խոչընդոտում է կազմակերպված զբոսաշրջության վերականգնմանը։ Բացի այդ դեռ չկան զբոսաշրջային հոսքի ցուցանիշներ, ինչը նրանց թույլ կտա  մտնել վերականգնման ուղի։ Սա խոսում է այն մասին, որ տուրօպերատորները գործնականում ոչինչ չեն շահում զբոսաշրջային հոսքի աճից։ Ավելին, նրանցից ոմանք վնասներ են կրել փոխարժեքի տատանումների պատճառով, քանի որ ի սկզբանե պայմանավորվել են ծառայություններ մատուցել 1 դոլարի դիմաց 480 դրամով, մինչդեռ այժմ դոլարի փոխարժեքը զգալիորեն նվազել է եւ մինչեւ վերջերս տատանվում էր  400 դրամ մակարդակի վրա։ Միեւնույն ժամանակ, տեղական տուրօպերատորները չէին կարող փոխել գները, քանի որ դա կհարվածեր եւ՛ իրենց, եւ՛ երկրի համբավին»,-ընդգծեց Ապրեսյանը։

Արամ Դանիելյան   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ուկրաինայի զինված ուժերն ATACMS հրթիռների միջոցով կկարողանան հարվածել Ղրիմին. NYT
Վաշինգտոնը մարտին Ուկրաինային է փոխանցել ավելի քան 100 մեծ հեռահարության ATACMS հրթիռներ...
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Մենք ունենք ռազմական նյութերի ավելցուկ, որոնցով կարող ենք աջակցել Ուկրաինային։ Մենք դա արեցինք...
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հռոմի պապը կրկին խոսել է աշխարհում պատերազմների մասին՝ հիշատակելով Ուկրաինան
Ըստ նրա, «բանակցությունների ճանապարհով խաղաղությունն ավելի լավ է, քան անվերջ պատերազմը»
Ամենաշատ