News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 19-ից 25-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1420 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 152 մեքենա։ Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 83, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ 57 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 16-ը՝ ժամկետանց ժամանակավոր համարանիշերով, 4-ը՝ ստանդարտին չհամապատասխանող, 3-ը՝ փակված, 1-ը՝ անընթեռնելի, 4-ը՝ փոխարինված համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի։ Հայտնաբերվել է նաև առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող՝ 243, տեխնիկական զննություն չանցած՝ 529 մեքենա։ Բացի այդ, Երևանի պարեկները տարբեր կասկածանքներով ձերբակալել ու բաժիններ են տարել 38 անձի։

Նույն ժամանակահատվածում Շիրակի և Լոռու մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 1173 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 78 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 17, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 97 անձ։ 12 տրանսպորտային միջոց շահագործվել է հաշվառման համարանիշերը սահմանված տեղում չփակցված, 2-ը՝ ստանդարտին չհամապատասխանող համարանիշերով, 1-ը՝ առանց համարանիշերի, 122-ը՝ առանց ԱՊՊԱ պայմանագրի, 517-ը՝ տեխնիկական զննություն չանցած։ Բացի այդ, պարեկները տարբեր հանցագործությունների կասկածանքով բերման են ենթարկել 5 անձի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ