News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում  ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Նշենք, որ դեպքի վերաբերյալ  ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակցի կողմից համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին, համաձայն որի, նույն օրը՝ ժամը 22:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Արմենակյան փողոցում ծառայություն իրականացնող ոստիկանության հիշյալ աշխատակցին մոտեցել է «Նիսսան» մակնիշի վտոմեքենայի վարորդը և հայտնել, որ լավ չի զգում` խնդրելով իրեն  տեղափոխել հիվանդանոց:

ՀՀ ոստիկանության աշխատակիցը նստելով հիշյալ ավտոմեքենան, օգնություն խնդրած անձին և մեքենայում գտնվող  ուղևորին տեղափոխել է հիվանդանոց, այդ ընթացքում վերջինս առանց որևէ պատճառի սկսել է հայհոյանքներ հնչեցնել ոստիկանության աշխատակցի հասցեին, քաշքշել նրան և հարվածել վերջինիս քթին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 1975թ.  ծնված բնակիչ է:

Վերջինս ձերբակալվել է՝  անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով:

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ