News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Աշխարհի թռչունների տեսակների գրեթե կեսն անկում է ապրում, ասվում է վերջնական զեկույցում, որը ներկայացնում է փետրավորների անհետացման ամենամռայլ պատկերը:

«Աշխարհի թռչունների վիճակը» զեկույցում, որը BirdLife International-ը հրապարակում է չորս տարին մեկ, ցույց է տրվում, որ գյուղատնտեսության ընդլայնումն ու ինտենսիվացումը ճնշում են գրծադրում տեսակների 73 տոկոսի վրա: Անտառների հատումը, բնական ռեսուրսների շահագործումը եւ կլիմայի փոփոխությունը մյուս հիմնական սպառնալիքներն են, գրում է The Guardian-ը:

Աշխարհում թռչունների տեսակների 49 տոկոսը կրճատվում է, յուրաքանչյուր ութերորդ տեսակը անհետացման սպառնալիքի տակ է, եւ առնվազն 187 տեսակների անհետացումը հաստատվել կամ կասկածվում է 1500 թվականից: Դրանցից շատերը էնդեմիկ տեսակներ են եղել, որոնք ապրել են կղզիներում, չնայած ներկայումս դիտարկվում է ցամաքի մեծ տարածքներում, հատկապես արեւադարձային շրջաններում ապրող թռչունների թվի աճ: Օրինակ, Եթովպիայում արոտավայրերը գյուղատնտեսական հողի վերածելու արդյունքում 2007 թվականից էնդեմիկ Liben skylark-ի պոպուլյացիան կրճատվել է 80 տոկոսով: Աշխարհի թռչունների տեսակների միայն 6 տոկոսն է ավելանում:

1970 թվականից Հյուսիսային Ամերիկայում ոչնչացել է 2,9 միլիարդ առանձին թռչուն (ընդհանուրի 29 տոկոսը): Աշխարհի այլ մասերում պատկերը ոչ պակաս մռայլ է՝ 1980 թվականից Եվրոպայում ոչնչացել է 600 միլիոն թռչուն (19 տոկոսը), ընդ որում՝ այնպիսի տեսակներ, ինչպիսին են սովորական ջրածիծառը, սովորական մորակտցարը եւ սերմնագռավը, գտնվում են անհետացման եզրին: Թռչունների թվաքանակի ամենազգալի անկումը դիտարկվում է Եվրոպայում գյուղատնտեսական նշանակության հողերի վրա՝ 57 տոկոսն անհետացել է աճող մեքենայացման, քիմիական նյութերի օգտագործման եւ հողը մշակաբույսերի աճեցման համար օգտագործելու արդյունքում: Ավստրալիայում 2000-2016 թվականներին կրճատվել է ծովային թռչունների տեսակների 43 տոկոսը:

Թռչունները առողջ էկոհամակարգերի հիմնաքարն են, ուստի նրանց անհետացումը կարող է բազմաթիվ բացասական հետեւանքներ ունենալ: Օրինակ՝ ռնգեղջյուր-թռչունները խոշոր սերմեր են ցրում արեւադարձային անտառներում; հնդկահավ-անգղները վերացնում են օրգանական թափոնները, իսկ ծովային թռչունները օգնում են սննդանյութերի շրջանառությանը ծովի եւ ցամաքի միջեւ՝ առողջ պահելով մարջանի խութերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ