News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նորվեգիան կտեղակայի իր զինված ուժերը՝ իր նավթագազային օբյեկտները հնարավոր դիվերսիաներից պաշտպանելու համար այն բանից հետո, երբ մի քանի երկրներ հայտնեցին ռուսական «Հյուսիսային հոսք» գազատարներում միջադեպերի մասին, փոխանցում է Reuters-ը։

Երեքշաբթի «Հյուսիսային հոսք» խողովակաշարերում հայտնաբերված ենթադրյալ դիվերսիայի հետեւանքով գազի արտահոսքը ցնցեց էներգետիկ շուկաները եւ ուժեղացրեց անվտանգության հետ կապված մտահոգությունները:

Ներկայում Նորվեգիան Եվրոպային գազի խոշորագույն մատակարարն է եւ նավթի աշխարհի առաջատար մատակարարը: Այն ավելի քան 90 ծովային նավթի եւ գազի հանքավայրեր ունի, որոնց մեծ մասը միացված է մոտ 9000 կմ գազատարի ցանցին։

«Զինվորականներն ավելի նկատելի կլինեն Նորվեգիայի նավթագազային օբյեկտներում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Յոնաս Գար Շտյորեն։
Նրա խոսքով՝ որ ծովում նավատորմը կտեղակայվի օֆշորային կայանքները պաշտպանելու համար, մինչդեռ ցամաքում ոստիկանությունը կարող է մեծացնել իրենց ներկայությունը օբյեկտներում։

ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունն ընդգծել են կարեւոր ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը եւ նախազգուշացրել «ուժեղ եւ համագործակցային պատասխանի» մասին նոր հարձակումների դեպքում:

Նորվեգիայի նավթի անվտանգության վարչությունը կոչ է արել ավելի մեծ զգոնություն ցուցաբերել ԱԹՍ-ների նկատմամբ, որոնք թռնում են նորվեգական ծովային նավթագազային հարթակների մոտով՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են վթարների կամ կանխամտածված հարձակումների վտանգ ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ