News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների արտգործնախարարներն ուրբաթ օրը դատապարտել են Ռուսաստանին նոր տարածքների միացման վերաբերյալ հանրաքվեների արդյունքները՝ միջադեպն անվանելով «նոր ցածր կետ պատերազմում», եւ խոստացել են հետագա միջոցներ ձեռնարկել Մոսկվայի դեմ, հայտնում է Reuters-ը։

«Մենք երբեք չենք ճանաչի այս ենթադրյալ անեքսիաները, ոչ էլ կեղծ «հանրաքվեները», որոնք անցկացվում են զենքի սպառնալիքով»,- ասվում է Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի,  Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության բարձրաստիճան դիվանագետների հայտարարության մեջ:

«Մենք հետագա տնտեսական ծախսեր կդնենք Ռուսաստանի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց վրա՝ Ռուսաստանի ներսում եւ դրսում, որոնք քաղաքական կամ տնտեսական աջակցություն են ցուցաբերում միջազգային իրավունքի այս խախտումներին»,- ասվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Կրեմլի մեծ պալատի Գեորգիեւյան դահլիճում տեղի էր ունեցել Ռուսաստանի Դաշնության կազմում չորս նոր տարածքների ընդգրկման մասին համաձայնագրերի ստորագրման արարողությունը։

Արեւմտյան մի շարք երկրներ հայտարարել են, որ չեն ճանաչում հանրաքվեների արդյունքները, իսկ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան այս կապակցությամբ արդեն ընդլայնել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ