News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիկոլ Փաշինյանի երեկվա հարցազրույցն ըստ էության դավաճանական ինքնախոստովանություն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրոււյցում ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը` անդրադառնալով նախօրեին Փաշինյանի ծավալուն հարցազրույցին:

«Նա իր հարցազրույցով ապացուցեց, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, հանձնում է Հայաստանի շատ տարածքներ։ Նրա նպատակն է այս փոքր Հայաստանում, որը կմնա այս ամենից հետո, հաստատել իր բռնապետությունը, ինչի երաշխավորը կլինեն Թուրիքան եւ Ադրբեջանը»,- նշեց Իշխանյանը։

Ավետիք Իշխանյանի համոզմամբ` բանակցային ընթացքի մասին տեղյակ է Արցախի իշխանությունը։

«Փաշինյանը նույնպես ասում է, որ չկա մի բան բանակցային գործընթացում, ինչից տեղյակ չէ Արայիկ Հարությունյանը։ Կարծում եմ՝ ընթացքի մեջ է գործընթացը, երբ պետք է բանակցեն Արցախը եւ Ադրբեջանը։ Արցախում մի իշխանություն է, նախագահի գլխավորությամբ, որը պատրաստ է վաճառել իր հայրենիքը»,- ասաց Ավետիք Իշխանյանը։

Ավետիք Իշխանյանի կարծիքով` խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո հաջորդ բանը, որը կպահանջվի ռուսական ռազամաբազայի հեռացումը կլինի Հայաստանից, ՀԱՊԿ-ից դուրս գալը, ինչի մասին ինքն ակնարկեց, եւ ինչը քարոզում են «Հայաստանի գործակալները», այսպես կոչված արտախորհրդարանական ուժերը։

 «Մենք կանգնած ենք Հայաստանի կորստի վտանգի առջեւ, եւ ամենացավալին այն է, որ լուրջ դիմադրություն չկա, կարծես բոլորս համակերպված ենք։ Արդեն պարզ է, թե ինչու 2018 թվականից սկսվեց Սահմանադրական դատարանի կործանումը, որովհետեւ այդ խաղաղության  պայմանագիրը հակասում է մեր Սահմանադրությանը, դրա համար պետք էր ջախջախել դատարանը»,-ասաց նա։

Իշխանյանի կարծիքով` Փաշինյանը դեռեւս 2000-ականներին հավաքագրված է եղել, որ վաճառի հայրենիքը հանուն փողի եւ իշխանության. «Ինչն ինքն ասում էր հստակ գծագրված քաղաքականություն է, որով իրենք եկան 2018 թվականին։ Ես համոզված եմ, որ ինքը դեռեւս 2000-ականներին հավաքագրված է եղել, որ վաճառի հայրենիքը հանուն փողի եւ իշխանության։ Իր ասածը բլեֆ է, որովհետեւ աշխարհում բազմաթիվ են պետությունները, որոնց սահմանները հստակ գծված չեն, սակայն դրանք ճանաչված են։ Օրինակները բազմաթիվ են՝ սկսած Հարավային Ամերիկայի երկրներից, ավարտած Իսրայելով եւ իր հարեւան երկրներով։ Ու իր մոտ, ցավոք, ստացվում  հասարակությանը մոլորեցնելը»։

Իրավապաշտպանի խոսքով`Հայաստանի առաջին նախագահի հարցազրույցից պարզ էր` հստակ աջակցություն իր ծրագիրն իրականացնող այսօրվա իշխանությանը։

«Երկրորդ նախագահի խոսքից նկատվում էր անվճռականություն, խելացի պատասխաններ, սակայն վճռականության պակաս։ Ես չտեսա հավատ սեփական ուժերին։ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը հնարավոր կլինի, եթե ընդդիմությունն ունենա հստակ ծրագիր, որով իշխանությանը ստիպված կլինի դուրս գալ երկխոսության։ Չկա անելանելի վիճակ, ինչպես նախագահն է ներկայացնում, ուղղակի պետք է փոխել պարտության խորհդրանիշ վարչապետին»,- եզրափակեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ