News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Նորվեգիան զինվորներ է ուղարկել նավթի եւ գազի վերամշակման ցամաքային խոշոր գործարանները պաշտպանելու համար՝ այն կասկածների պայմաններում, որ «Հյուսիսային հոսք» գազատարներում արտահոսքի պատճառը սաբոտաժ է եղել, հայտնում է Reuters-ը։

Նորվեգիան՝ Եվրոպայի գազի ամենամեծ մատակարարը եւ նավթի խոշոր արտահանողը, անցած շաբաթ ռազմածովային եւ ռազմաօդային ուժեր էր ուղարկել՝ ծովային նավթահանքերում պարեկություն անելու համար, եւ հայտարարել էր, որ օգնություն կստանա Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ Ֆրանսիայից՝ դրանք պահպանելու համար:

Նորվեգիայի ոստիկանության խնդրանքով Նորվեգիայի ներքին գվարդիան՝ արագ մոբիլիզացիոն ուժերը, երկուշաբթի օրը սկսել են զորքեր տեղակայել նավթի եւ գազի վերամշակման եւ արտահանման համար պատասխանատու օբյեկտներում:

Թեեւ Նորվեգիայի կառավարությունը հայտարարել է, թե իրեն հայտնի չէ նավթի եւ գազի ենթակառուցվածքին սպառնացող որեւէ կոնկրետ սպառնալիքի մասին, այնուամենայնիվ, նպատակահարմար է գտել խստացնել անվտանգության միջոցները եւ փորձել է հանգստացնել աշխատողներին:

Զինված ուժերի ներկայացուցիչը հրաժարվել է ասել, թե քանի զինվոր է տեղակայվել օբյեկտները պահպանելու համար՝ պատճառաբանելով անվտանգության նկատառումները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ