News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշելու, վերջին ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ կապված՝ իշխանությունները լուրջ «բազարների» մեջ են։ Մասնավորաբար, մենք տեղեկություններ ունենք, որ այն մարզերում, որտեղ իշխանական թեկնածուները պարտվել են կամ եղել են հաղթել-պարտվելու «սահմանագծին», ու հնարավոր չի եղել այլ ուժերի հետ դաշինքի միջոցով ձևավորել համայնքային իշխանություն, պատասխան են տալու նաև մարզպետները:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ մարզպետները երկու անգամ կանչվել են կառավարություն, իսկ ոմանց հետ Նիկոլ Փաշինյանն անգամ կառավարական ամառանոցում է հանդիպում ունեցել։ Մեր ունեցած տեղեկության համաձայն, խոսակցությունը եղել է բավական կոշտ, հիմնականում շեշտը դրվել է այն հանգամանքի վրա, որ տեղերում կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել և թեկնածուներին համապատասխան աջակցություն չի ցուցաբերվել։

Թերթի իշխանամերձ աղբյուրը փոխանցում է, որ նույնիսկ հնարավոր է՝ որոշ մարզպետներ առաջիկայում հրաժեշտ տան իրենց պաշտոններին. նրանց այդ մասին տեղեկացվել է, ավելին, շատ կտրուկ զգուշացվել են՝ պաշտոնաթողությունից հետո հակաիշխանական ելույթներ ու հայտարարություններ չանել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Բախումներ հրահրողներն էլ եք դուք,  պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Ախր, մենք չենք կարող անընդհատ ասել, որ դուք իշխանություն եք, երբ դուք իշխանություն չեք բնույթով, ապրումներով, վերաբերմունքով և գիտակցությամբ...
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը (ֆոտո)
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Կիրանցի դպրոցում դասադուլ է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 25-ին, Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ էին...
Ժամը 10:00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՆԳՆ ոստիկանություն
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ