News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը հանգեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) լողացող տերմինալների պակասի, ինչի հետեւանքով հատուկ լցանավերի վարձավճարները կրկնակի ավելացել են, գրել է Bloomberg-ը։

ՀԲԳ-ի ներմուծման պահանջարկն արագ կաճի «Հյուսիսային հոսքերի» վթարների պատճառով, նշել է պարբերականը։ Երկրներն ավելի հաճախ են դիմում լողացող պահեստարաններին եւ ռեգազիֆիկացիոն կայանքներին (FSRU)։ Մինչեւ հիմա շուկայում բավական թվով նավեր կային, բայց հիմա առաջ է եկել դրանց անբավարարություն, ասել է Օսլոյում Fearnley LNG նավային բրոքերի ՀԲԳ բաժնի ղեկավար Պեր Քրիստիան Ֆետը։

Աշխարհում ընդամենը 48 այդպիսի լողացող տերմինալ կա։ Բոլորը, վեցից բացի, աշխատում են վարձակալմամբ։ Նավերի այս անբավարարության պատճառով FSRU վարձի արժեքը Գերմանիայում կրկնապատկվել է անցած տարվա համեմատ՝ կազմելով օրական 200 000 դոլար։ Եվրոպայում տերմինալների պահանջարկն այնքան մեծ է, որ զարգացող երկրները շուտով չեն կարողանա օգտագործել FSRU-ն սեփական կարիքների համար, նշել են փորձագետները։ Անբավարարությունն առաջիկայում հազիվ թե նվազի, դրանք առանց այդ էլ աշխատում են ամբողջ հզորությամբ, կարծում են փորձագետները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ