News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մենք կարող ենք հստակ տեղեկատվություն տրամադրել, թե որտեղով է անցնում Հայաստանի սահմանը, որտեղ չպետք է գտնվեն ադրբեջանցի զինվորականները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը։

Նա մատնանշեց Ադրբեջանի կողմից իրականացվող սադրիչ գործողությունները եւ նրա կողմից առաջարկվող կեղծ օրակարգը նվազագույնի հասցնելու անհրաժեշտությունը։

Հրատապ խնդիրներից մեկը, ըստ քաղաքագետի, Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանական անցանկալի ներկայությունից ազատվելն է։

«Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում կան մի քանի փոխկապակցված հարցեր, որոնք վերաբերում են սահմանների սահմանազատմանը եւ սահմանագծմանը։ Այս հարցի լուծումը պահանջում է հստակ գործողություններ։ Ռուսաստանի միջնորդությամբ տեղի ունեցած բանակցային գործընթացի շրջանակում խոսվել է նաեւ ԽՍՀՄ զինված ուժերի գլխավոր շտաբի քարտեզի մասին։ Եթե ​​անդրադառնանք մինչեւ 1930-ական թվականների քարտեզներին, ապա Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ միջանցք ընդհանրապես չկար, չկային այն տարածքները, որոնք հետո անցան Ադրբեջանական ԽՍՀ-ին»,-հավելեց Մարգարովը։

Փորձագետը նշեց, որ եթե խոսքը հարաբերությունների կարգավորման որոշակի քայլերի մասին է, ապա երկու կողմերն էլ պետք է պատկերացում ունենան, թե որտեղ են պատրաստ գծել սահմանը եւ ինչի հիման վրա։ «Եթե խոսքը 1919-1920 թվականների քարտեզների մասին է, ապա նույնիսկ այնտեղ վիճելի էր Հայաստանի Առաջին Հանրապետության եւ չճանաչված Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության սահմանը, Հայաստանի եւ Ղարաբաղի սահմաններն ունեին անորոշ կարգավիճակ, դրանք արմատապես տարբերվում էին այսօրվա սահմաններից»,-ընդգծեց նա։

Նրա խոսքով՝ հնարավոր խաղաղության պայմանագրում Արցախի տեղը ներկայացված է տարբեր տարբերակներով։ Քաղաքագետը պարզաբանեց, որ առաջին տարբերակն այն է, որ կլինի հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիր։ Երկրորդն այն է, որ Ղարաբաղի հարցը հետաձգվում է։ Երկրորդ տարբերակն այն է, որ հայ-ադրբեջանական հաշտության պայմանագիրը չի ներառում Ղարաբաղի կարգավիճակի հարցը, քանի որ Ղարաբաղում ապրում է հայ բնակչությունը, ընտրված իշխանությունը, դե ֆակտո պետականությունը եւ խաղաղապահները։ Այսինքն՝ Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցային գործընթացը շարունակվելու է։ Երրորդ տարբերակը Ղարաբաղի անկախության հարցն է։ Բայց երկրորդ տարբերակն ամենաիրատեսականն է։ Ամենավատ տարբերակը Ղարաբաղի ճանաչումն է Ադրբեջանի կազմում, նշեց Մարգարովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Մեզ դարերով կոտորում են, ո՞նց խաղաղություն ուզենք իրանց հետ. Բագրատաշենի ակցիայի մասնակից
Ես զինվոր էի, Հադրութի հրամանատարը ձին նստեց փախավ, էսօր Նիկոլը տարել ա իրան Արարատում գնդի հրամանատար դրել...
Ամենաշատ