News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան Նորվեգիայի հետ 20 տարով բնական գազի մատակարարման պայմանագիր կնքելու շեմին է, որպեսզի կանխի էլեկտրաէներգիայի ձմեռային անջատումների ռիսկը, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին:

Ակնկալվում է, որ գործարքը կկնքվի հաջորդ շաբաթ, թեեւ նախարարները դեռեւս բանակցություններ են վարում նորվեգացի գործընկերների հետ՝ գազի գնի, ծավալի եւ պայմանագրի ժամկետի շուրջ։

Քննարկվող պայմանագրի ժամկետի պատճառով վտանգ կա, որ այժմ երկարաժամկետ համաձայնագրերի կնքումը կարող է հանգեցնել նրան, որ Մեծ Բրիտանիան մոտակա տարիներին շուկայականից բարձր գներ կվճարի, քանի որ ներկայիս անկայունությունը արտադրողներին ազդեցության զգալի լծակներ է տալիս:

Կառավարությունը ձգտում է խուսափել ձմեռը էլեկտրաէներգիայի անջատումներից այն բանից հետո, երբ էներգակարգավորող Ofgem-ը երկուշաբթի նախազգուշացրել է այս ձմռանը գազի պակասի «զգալի ռիսկի» մասին, որը կարող է որոշ էլեկտրակայաններ փակելու պատճառ դառնալ:

Մեծ Բրիտանիան 20 տարով մատակարարման պայմանագրերի շուրջ բանակցություններ է վարում նաեւ ՀԲԳ-ի ամերիկյան արտադրողների հետ: Կառավարության էներգետիկ նպատակային խումբը, որը բանակցում է գազի նոր գործարքների շուրջ, գլխավորում է միաձուլումների եւ կլանումների հարցերով նախկին բանկիր Մադլեն Մաքտերնանը, որը ղեկավարել է պատվաստումների հարցով բրիտանական խումբը, որը համավարակի ժամանակ Covid-ի դեմ պատվաստանյութերի գնումներ է կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ