News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Երևանի պետական համալսարանում կայացվել է  հերթական ապօրինի և քաղաքական որոշումը. Համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը որոշել է համալսարանից հեռացնել քաղբանտարկայլ, 44օրյա պատերազմի մասնակից, ԵՊՀ ուսանող Տարոն Մանուկյանին, ով շուրջ 5 ամիս գտնվելով ապօրինի ազատազրկման մեջ չի կարողացել իրացնել ՀՀ սահմանադրությամբ ընձեռնված կրթություն ստանալու իր իրավունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «ԵՊՀ ռեկտորատը մերժել էր Տարոն Մանուկյանի ծնողի դիմումը՝ թույլատրել նրան մասնակցել միջանկյալ քննություններին հեռավար, պատճառաբանելով, որ համալսարանը հեռավար կրթություն չի իրականացնում:

Հարկ է նշել նաև, որ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը դիմում էր ներկայացրել Արթիկ ՔՀԿ-ում անազատության մեջ գտնվող ուսանողի համար քննությունները կազմակերպելու համար, ինչը համալսարանի ռեկտորատի կողմից բազում պատճառաբանություններով կյանքի չի կոչվել։  Տարոն Մանուկյանի կողմից Արթիկ ՔՀԿ դիմումի դրական արձագանքից հետո անգամ ԵՊՀ ռեկտորատը պատասխանել է, թե ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետը հեռավար կրթության իրավունք չունեցողների ցանկում է,՝ անուղղակիորեն մերժելով քննություն հանձնելու տարբերակները։ Նույն պատասխանը եղել է Տարոն Մանուկյանի ծնողների կողմից ԿԳՄՍ փոխնախարարին ուղղված դիմումից հետո։ Հիշեցնենք, որ 2020 թվականից ՔՈՎԻԴ 19 համաճարակով պայմանավորված ՀՀ բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններն անցել էին կրթության հեռավար անցկացմանը:

ՀՅԴ ՀԵՄ-ը դիում է բոլոր միջազգային և իրավապաշտպան կազմակերպություններին, այլ երիտասարդական միություններին՝ կոչ անելով դատապարտել մարդու հիմնարար իրավունքների հերթական խախտման դեպքը։

Ինչ վերաբերում է անազատության մեջ գտնվող ՀՅԴ ՀԵՄ անդամենրին, ցանականում ենք ըդնգծել, որ թշնամուն Հայաստանի հանրապետության դեմ սանձազերծած պատերազմների արդյունքում չի հաջողվել որևէ կերպ ընկճել Հայաստանի ու հայության ազատագրության դատին անգամ կյանքի գնով ծառայելու երդում տված դաշնակցականներին, վստահ ենք, որ դա չի հաջողվի անել նաև Հայաստանի փաստացի իշխանություններին։

Տպել
Ամենաշատ