News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երբ ընտրվեմ Բարձրագույն խորհրդի անդամի պաշտոնում, խորհրդանիշներս կլինեն զինանշանը, դրոշը, ինչպես նաեւ արդարադատության խորհրդանիշը (Թեմիսը) եւ մուրճը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 6-ին ասել է արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ կյանքի ընթացքում աշխատասենյակում կախել է միայն մի ղեկավարի (Նիկոլ Փաշինյանի – խմբ.) նկարը, եւ այդ որոշումը խորհրդանիշների տրամաբանության մեջ էր։ «Այդպիսի սիմվոլիկա ընդունված է ԱՄՆ-ում եւ շատ այլ երկրներում, հատկապես գործադիր իշխանությունում։ Միեւնույն ժամանակ, անկախ մարմնի ներկայացուցիչների աշխատասենյակում չի կարող լինել գործադիր իշխանության ղեկավարի նկարը։ Ուստի, Փաշինյանի նկարն ինձ մոտ չի լինի։ Ես մինչ այդ ասել էի, որ երբ նայում եմ նկարին, հիշում եմ խորհրդանշանի մասին, ճիշտ այնպես, ինչպես երբ դրոշին ու զինանշանին եմ նայում»,- ընդգծել է Անդրեասյանը։

Հիշեցնենք, որ 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կառավարող կուսակցության առաջնորդ եւ Հայաստանի վաչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես ընտրել էր մուրճը՝ որպես ընդդիմության դեմ պայքարի խորհրդանիշ եւ ակտիվորեն սպառնում էր այդ գործիքով։

Հիշեցնենք, որ Կարեն Անդրեասյանը, որը զբաղեցնում էր ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը 2021թ. օգոստոսի 3-ից, հրաժարական է տվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ