News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մեր մոլորակը, ըստ գիտնականների, գոյություն ունի ավելի քան 4 միլիարդ տարի: Եվ այս ընթացքում առաջացել եւ մոռացության են մատնվել կենդանիների բազմաթիվ տեսակներ, որոնց գոյության մասին տեղեկանում ենք հնագիտական ուսումնասիրություններից։ Չնայած այն հանգամանքին, որ այս գիտությունը գոյություն ունի երկար ժամանակ, փորձագետները շարունակում են գտնել հնագույն տեսակների ներկայացուցիչներ, որոնք չեն կարողացել գոյատեւել մինչեւ մեր ժամանակները: Վերջերս Ավստրալիայում հայտնաբերվել են աշխարհի ամենամեծ թռչնի ոսկորները։

Խոսքը Dromornis Stirtoni տեսակի մասին է, որն իր անունը ստացել է ի պատիվ ամերիկացի հայտնի պալեոնտոլոգ Ռուբեն Արթուր Ստիրթոնի։ Այս թռչունները, ըստ հետազոտողների, բնակվել են Ավստրալիայի տարածքում ավելի քան 8 միլիոն տարի առաջ: Սակայն, ցավոք, նրանց չի հաջողվել գոյատեւել մինչ օրս։

Բայց մեր մոլորակը դեռ բնակեցված է նրանց շատ հեռավոր ժառանգներով՝ հավերով եւ բադերով: Սակայն ժամանակակից «ազգականների» չափերը զգալիորեն տարբերվում են նախապատմական Dromornis Stirtoni-ի չափերից: Հետազոտողները նշում են, որ այս թռչունների երկարությունը կարող էր հասնել երեք մետրի, իսկ քաշը՝ 500 կգ-ի։

Այժմ գիտնականներին հաջողվել է պեղել միայն թռչնի սրունքը։ Ըստ նախնական հաշվարկների՝ աճյունը պատկանում է չափահաս էգ Dromornis Stirtoni-ի։ Սակայն գիտնականները պատրաստվում են շարունակել իրենց հետազոտությունները։ Նրանք վստահ են, որ մոտակայքում պետք է լինեն կմախքի այլ ոսկորներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ