News
Լրահոս
News
Հինգշաբթի
Նոյեմբեր 30
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի գերագույն դատարանն անսովոր քայլ է կատարել՝ չեղարկելով այն տղամարդու մեղադրական դատավճիռը, որը մահացել էր երեք տարի առաջ, նշել է AP-ը։

Դատարանը որոշել է, որ տեղի է ունեցել դատական սխալ այն բանից հետո, երբ Փիտեր  Էլիսը մեղավոր է ճանաչվել մանկապարտզի երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների մեջ, որտեղ ուսուցիչ էր աշխատել ավելի քան 30 տարի առաջ։

Սովորաբար բողոքարկումներն ավարտվում են հայտատուի մահվանից հետո։ Բայց այս դեպքում դատարանը որոշել է, որ բողոքարկման շարունակումը բխում է արդարության շահերից անգամ այն բանից հետո, երբ Էլիսը մահացել էր քաղցկեղից 2019թ., 61 տարեկանում։

Էլիսն առաջին անգամ դատարանի առջեւ է կանգնել 1993թ.՝ «սատանայական ծիսական բռնության» գլոբալ անհանգստության ֆոնին։

Նրա դեմ գործը հենվում էր փոքր երեխաների հիշողությունների վրա, եւ շատերը սկզբից եւեթ կասկածում էին դրանց ճշմարտացիությանը։ Ոմանք կարծում էին, որ փաստը, որ նա բացահայտ գեյ է, աշխատել է իր դեմ։

Էլիսը դատապարտվել է 1993թ. յոթ երեխայի հանդեպ սեռական բռնության վերաբերյալ մեղադրանքի 16 կետով։ Երեխաները Քրայսթչերչի մանկապարտեզի սաներ էին։ Նա յոթ տարի անցկացրել է բանտում եւ միշտ պնդել, որ անմեղ է։

Գերագույն դատարանը մեղադրանքի կողմի վկայի՝ հոգեբույժ Քարեն Զելասի (որը հետեւել էր երեխաների հարցաքննություններին) ցուցմունքները համարել էր չնհավասարակշռված։ Դատարանը որոշել էր, որ Զելասը ատենակալներին ներկայացրել է երեխաների վարքագծի հնարավոր այլ բացատրություններ, որոնք տատանվում էին գիշերային անմիզապահությունից եւ քնելու հետ կապված խնդիրներից մինչեւ սեռական վարքագիծը։ Դատարանը նաեւ վճռել է, որ Զելասը լիովին չի բացատրել այն ռիսկը, որ երեխաների ցուցմունքները խեղաթյուրված կարող էին լինել, օրինակ, նրանց ծնողների կողմից, որոնք միմյանց հետ հանդիպել էին մինչեւ դատավարությունը։

Էլիսի փաստաբանի անսովոր փաստարկներից մեկն այն էր, որ մաորի բնիկ ժողովուրդների «մանա» սովորությունների եւ արժեքների համաձայն՝ մարդու հեղինակությունը եւ դիրքը պահպանվում են նրա մահվանից հետո։ Էլիսը մաորի էր, բայց դատարանը որոշել է, որ այս փաստարկը կարելի է կիրառել ցանկացած նորզելանդացու հանդեպ։

Չնայած փաստարկը վճռական գործոն չի դարձել, դատարանն այն կցել է գործին եւ նշել, որ այն օգնել է բողոքարկման քննարկման շարունակմանը Էլիսի մահից հետո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանում ադրբեջանցին վիրավորել է նախկին կնոջն ու սպանել նրա նոր ամուսնուն
Ընտանիքի անդամների վկայությամբ, կինը ամուսնուց բաժանվել է 6 ամիս առաջ․․․
Պակիստանի ոստիկանությունը 4 հոգու է ձերբակալել՝ սոցցանցերում լուսանկարի պատճառով 18-ամյա աղջկան սպանելու համար
Ոստիկանությունն ասում է, որ աղջկա վրա կրակել է սեփական հայրը․․․
ԶԼՄ. Լեհաստանում դպրոցի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է երկու մարդ
Հարձակվողին հաջողվել է փախչել
Դատախազը նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության
Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Ս.-ի վերաբերյալ հեռակա կարգով իրականացված քրեական…
Ավազակային հարձակմամբ և բռնության կիրառմամբ հափշտակել են քաղաքացու ավտոմեքենան. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների...
Տավուշի ոստիկանները «ԿամԱԶ»-ում ապօրինի հատված փայտանյութ են հայտնաբերել
Վարորդը և համագյուղացի չորս տղամարդիկ ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանությանՏավուշի և Իջևանի բաժիններ…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ