News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ոստիկանություն հոկտեմբերի 7-ին՝ ժամը 07.50-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ որովայնի հրազենային վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Արտաշատ քաղաքի բնակիչ 45-ամյա տղամարդ:

Ոստիկանության լրատվական բաժնից NEWS.am-ը տեղեկանում է, որ ժամը 07.30-ի սահմաններում 45-ամյա տղամարդը Արտաշատի բնակիչ իր երկու ընկերների հետ, նրանցից մեկի «Նիսան» մակնիշի մեքենայով որս անելու նպատակով գտնվել են Տափերական գյուղի վարչական տարածքի հանդամիջյան տարածքում: Այդ ընթացքում ընկերներից մեկը մեքենայի սրահում իր անվամբ գրանցված «ՄՌ-155» տեսակի մեկփողանի 12 մմ տրամաչափի ողորկափող հրացանը լիցքավորելիս պատահաբար կրակել է մեքենայի հետնամասում նստած 45-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածք:

Հանգամանքները պարզվում են:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ