News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում պիտբուլ ցեղատեսակի երկու շուն սպանել են փոքր երեխաների Թենեսիում. երկու երեխաների մայրը ներկայումս գտնվում է կայուն վիճակում՝ կարերով եւ ամբողջ մարմնի վրա առկա հետքերով՝ փորձելով փրկել իր փոքրիկներին, որոնց վրա հարձակվել են իր երկու պիտբուլները, հայտնում է NYP-ն:

30-ամյա Քիրստի Ջեյն Բենարդը փորձել է նրանց հեռացնել իր 5 ամսական տղայից՝ Հոլաս Դինից եւ 2-ամյա Լիլի Ջեյնից։

Շելբի շրջանի շերիֆի գրասենյակի թվիթերյան էջում արված գրառման համաձայն՝ երկու երեխաներն էլ մահացել են եղել դեպքի վայրում։

Թեեւ հարձակման պատճառը անհայտ է, ողբերգական դեպքը, ըստ տեղեկությունների, տեւել է մոտ 10 րոպե: Ընդ որում, երկու շներն էլ ընտանիքում ապրել են 8 տարի եւ երբեք ագրեսիա չեն ցուցաբերել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ