News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինն իր տելեգրամյան ալիքում հայտնել է, որ Ղրիմի կամրջի երկու ավտոմոբիլային գծերով երթեւեկությունը վերականգնվել է, կարգավորվել է լուսավորությունը եւ նոր գծանշումներ արվել։

«Մինչեւ երկկողմ երթեւեկության վերսկսումը կամուրջն աշխատում էր հակադարձ ռեժիմով։ Ճանապարհի հատվածում ճշգրտվել է լուսավորությունը, նոր գծանշումներ են կատարվել, վերականգնվել է արգելապատնեշը։ Այժմ հնարավոր կլինի մեքենայով ավելի արագ անցնել կամրջով»,- գրել է նա։

Փոխվարչապետը նշել է, որ մասնագետները շարունակում են կամրջի վնասված հատվածի ուսումնասիրությունը եւ շնորհակալություն հայտնել շինարարներին, ովքեր շուրջօրյա աշխատանք են կատարում եւ էներգաբլոկի բոլոր մասնագետներին, ովքեր օգնում են կամուրջի վերականգնման աշխատանքների կազմակերպմանը:

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալոթյան փոխանցմամբ՝ հոկտեմբերի 8-ի առավոտյան Ղրիմի կամրջի վրա պայթյուն էր տեղի ունեցել. պայթեցվել էր բեռնատար, որից հետո բռնկվել էին այդ հատվածող ընթացող գնացքի`վառելիքով լի յոթ ցիստեռն։:

Նախորդ գիշեր կամրջի վրա երթեւեկությունը վերականգնվել է, սակայն հետընթաց ռեժիմով եւ միայն մեքենաների համար, ինչպես նաեւ վերսկսվել է երկաթուղային երթեւեկությունը։ Այժմ գնացքների համար երթեւեկությունը եւս բաց է, սակայն բեռնատարներն ու ավտոբուսները պետք է օգտվեն լաստանավից։ Ինչպես նշել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը՝ դա ժամանակավոր է։

Սահմանադրական Դատարանը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել. քննիչները պարզել են, որ պայթած բեռնատարը պատկանում է Կրասնոդարի երկրամասի մի բնակչի։ Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետեւանքով երեք մարդ է զոհվել՝ մարդատար մեքենայի ուղեւորները, որն ընթացել է բեռնատարի կողքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ