News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Պրահայից Ռուսաստան մեկնելու մեջ պետք չէ ենթատեքստեր փնտրել. Ներկայիս արտաքին քաղաքականությունը բավականին թափանցիկ է, և մենք մեր հանրությանը տեղեկացնում ենք ամեն ինչի մասին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանի այցը նախապես ծրագրված էր, հետեւաբար, ենթատեքստ չկա։

Խոսելով հայ-ռուսական համագործակցության մասին՝ ՔՊ խմբակցության քարտուղարը, մասնավորապես, նշեց, որ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակից երկրներ են և շարունակում են պահպանել համապատասխան հարաբերությունները։

«Այո, կան որոշակի խնդիրներ։ Մենք շտկել ենք այս խնդիրները և շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ։ Մենք դեռ սպասում ենք հստակ քայլերի ու գործողությունների՝ կապված մեր երկրի տարածքային ամբողջականության վերականգնման, պայմանագրային մեխանիզմների գործարկման հետ»,- ընդգծեց պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ