News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը սատարում է ծագած խնդիրները դաշնակցային ձեւով լուծելու, փոխշահավետ համագործակցությունը հետեւողականորեն առաջ տանելու Երեւանի ձգտմանը։ Այս մասին Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը հայտարարել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

ՌԴ Դաշնության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Մատվիենկոն նշել է դինամիկ եւ բովանդակալից քաղաքական երկխոսությունը, որը կառուցվել է Մոսկվայի եւ Երեւանի միջեւ՝ առաջին հերթին ամենաբարձր մակարդակով։

Դաշնության խորհրդի նախագահը գոհունակություն է հայտնել խորհրդարանների միջոցով ռուս-հայկական համագործակցության կապակցությամբ։ Մատվիենկոն դրական է գնահատել համագործակցության երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքը, որի 35-րդ հանդիպումը կայացել է այս տարվա հուլիսին՝ Կրասնոյարսկում։ «Հիմա արդեն կարեւոր է պատրաստել եւ համաձայնեցնել 36-րդ հանդիպման արդիական օրակարգը, որը նախատեսված է 2023 թվականի սկզբին՝ Հայաստանում»։

Մատվիենկոն նշել է նաեւ խորհրդարանական պատվիրակությունների բավականին արդյունավետ համագործակցությունը միջազգային հարթակներում եւ հետխորհրդային տարածքում ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում, որոնք ունեն խորհրդարանական հարթություն։ Առանձնահատուկ ուշադրության, ըստ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի ղեկավարի, պետք է արժանանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում ջանքերի միավորումը։ Դաշնության խորհրդի նախագահը Ալեն Սիմոնյանի ուշադրությունը հրավիրել է ԵԱՏՄ դերի աճի վրա։ Խոսք է եղել նաեւ տեղեկատվական տարածքում հակառուսական հռետորաբանության անթույլատրելիության մասին։

Զրույցի առանձին թեմա է դարձել հումանիտար ուղղությունը՝ ռուսական դասագրքերի քանակի ավելացումը, հանրապետությունում ռուսական դպրոցների ավելացումը եւ լեզվի ուսուցման որակի բարձրացումը։

«Սատարում ենք ծագած խնդիրները դաշնակցային ձեւով լուծելու, փոխշահավետ համագործակցությունը հետեւողականորեն առաջ տանելու Երեւանի ձգտմանը»,- վստահեցրել է Մատվիենկոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը չի հրաժարվում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի հետ շփումներից. Զախարովա
Ռազմական արտադրանքի մատակարարումները արտասահմանյան երկրներ իրականացվում են՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության կարիքները...
Եթե Պուտինն էլ լկտիի նման իրեն պահի, ինչպես Լուկաշենկոն, Ռուսաստան էլ չենք գնա. Հովիկ Աղազարյան
Հանգիստ կարելի է ասել, որ Ռուսաստանն իրեն շատ վատ է պահում, որ մեր թշնամի պետությանն այսքան զենք է վաճառել: Բայց ես դա չեմ համարում փաստարկ...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
Նարիշկինը հայտնել է, որ Հայաստանում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին խոսելն առայժմ վաղ է
Հայաստանի տարածքում ԱՄՆ ռազմակայանների հայտնվելու մասին վաղ է խոսել...
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Ամենաշատ