News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իրանի անվտանգության ծառայությունները Շիրազ քաղաքում Շահ Չերախի դամբարանի վրա զինված հարձակման մեջ կասկածվող վեց անձի են ձերբակալել երկուշաբթի օրը, ասվում է Իսլամական Հանրապետության տեղեկատվության (հետախուզության) նախարարության հաղորդագրության մեջ։

«Բարդ գործողության ընթացքում հայտնաբերվել եւ ձերբակալվել է զինված հարձակման երկրորդ մասնակիցը, ինչպես նաեւ սրբավայրում (Շահ Չերախը Շիրազում) ահաբեկչական հարձակման եւս 6 կասկածյալներ»,- մեջբերում է Tasnim գործակալությունը նախարարության հայտարարությունը։

Չորեքշաբթի՝ հոկտեմբերի 26-ի երեկոյան, իրանական լրատվամիջոցները հայտնել էին, որ երեք անհայտ անձինք կրակ են բացել Իրանի հարավում գտնվող Շիրազ քաղաքի Շահ Չերախի դամբարանի տարածքում։ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ միայն մեկ մարդ է հարձակվել, սակայն, ինչպես նշել է Իրանի պետական հեռուստաալիքը, եղել է նաեւ երկրորդ ահաբեկիչը, որը դամբարանից ոչ հեռու է գտնվել։ Ահաբեկչության հետեւանքով, ըստ լրատվամիջոցների, զոհվել է 13 մարդ, եւս 45 մարդ վիրավորվել է։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ