News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը
Հայաստանը 2023 թվականին ԵՄ երկրների հետ վիզային ռեժիմի պարզեցման երկխոսության համատեքստում կարող է որոշակի առաջընթացի հասնել։ Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում մշտական ​​խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի պետական ​​բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  այս մասին հայտարարեց Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Փոխնախարարը նշեց, որ իրենք արդեն քննարկել են այս հարցը՝ ներկայացնելով ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները։ Այն, դիվանագետի խոսքով, շարունակում է մնալ իրենց օրակարգում։ «Վերջին անգամ այն քննարկվել է Համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստում։ Ավելին՝ վերջին շրջանում իմ աշխատանքային հանդիպումների ժամանակ մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է այդ հարցը բարձրացնելու պատրաստակամությունը։ Իրավիճակը դեռ այնքան էլ հեշտ չէ։ Այնուամենայնիվ, իմ կարծիքով, հաջորդ տարվա ընթացքում մենք կկարողանանք որոշակի առաջընթացի հասնել այս հարցում»,- ասաց Հովհաննիսյանը։
!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ