News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանին պատկանող TikTok-ի գործողություններն ԱՄՆ-ում ազգային անվտանգության հետ կապված մտահոգություններ են առաջացնում, ասել է ՀԴԲ տնօրեն Քրիս Ռեյը՝ նշելով, այն ռիսկը, որ չինական կառավարությունը հավելվածը կարող է օգտագործել օգտատերերի վրա ազդելու կամ նրանց սարքերը կառավարելու համար, հաղորդում է Reuters-ը:

Ռիսկերը, նրա խոսքով, ներառում են «այն հնարավորությունը, որ չինական կառավարությունը TikTok-ը կարող է օգտագործել միլիոնավոր օգտատերերի տվյալների հավաքագրումը վերահսկելու կամ առաջարկությունների ալգորիթմը կառավարելու նպատակով, որը կարող է օգտագործվել ազդեցիկ օպերացիաների համար»:

Նա նաեւ հավելել է, որ Պեկինը կարող է օգտագործել ByteDance-ին պատկանող հանրահայտ հավելվածը՝ «միլիոնավոր սարքերի վրա ծրագրակազմը կառավարելու համար»՝ հնարավորություն տալով «տեխնիկապես վտանգի ենթարկել» այդ սարքերը:

ԱՄՆ կառավարության օտարերկրյա ներդրումների կոմիտեն (CFIUS), որը ԱՄՆ-ում օտարերկրյա ընկերությունների ձեռքբերումները դիտարկում է որպես ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկ, ByteDance-ին հրամայել է վաճառել TikTok-ը 2020 թվականին՝ այն մտահոգությունների պատճառով, որ ԱՄՆ օգտատերերի տվյալները կարող են փոխանցվել Չինաստանի կառավարությանը։

CFIUS-ը եւ TikTok-ն արդեն մի քանի ամիս բանակցություններ են վարում ազգային անվտանգության համաձայնության հասնելու նպատակով՝ TikTok-ի ավելի քան 100 միլիոն օգտատերերի տվյալները պաշտպանելու համար:

TikTok-ի գործադիր տնօրեն Վանեսա Պապասը սեպտեմբերին ԱՄՆ Կոնգրեսին ասել է, որ TikTok-ը «շարժվում է դեպի վերջնական համաձայնություն ԱՄՆ կառավարության հետ՝ ԱՄՆ օգտատերերի տվյալների հետագա պաշտպանության եւ ԱՄՆ ազգային անվտանգության շահերը լիովին հաշվի առնելու համար»:

Ռեյը նշել է, որ չինական ընկերությունները, ըստ էության, պարտավոր են «անել այն ամենը, ինչ չինական կառավարությունն ուզում է նրանցից՝ տեղեկատվության փոխանակման կամ չինական կառավարության գործիքի դերում աշխատանքի տեսանկյունից: Այնպես որ, դա ինքնին բավական պատճառ է ծայրահեղ անհանգստության համար»։

Ակնկալվում է, որ TikTok-ի հետ անվտանգության ցանկացած պայմանագիր տվյալների անվտանգության պահանջներ կներառի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ