News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո հիվանդանոցներից դուրս է գրվել 71 վիրավոր, ընդհանուր առմամբ՝ պայթյունի հետեւանքով տուժել է 81 մարդ, հայտնել է առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջան։

«Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով տուժածների վիճակի մասին վերջին տվյալները հետեւյալն են՝ 81 վիրավորներից բուժումն ավարտված եւ դուրս գրվածների թիվը հասել է 71-ի։ Բաժանմունքում շարունակվում է 8 վիրավորների բուժումը։ Երկու պացիենտ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Մեր բուժաշխատողները հնարավոր ամեն ինչ անում են»,- Twitter-ում գրել է Կոջան։

Անցած կիրակի ցերեկը Ստամբուլի կենտրոնում գտնվող հետիոտնային Իսթիքլալ փողոցում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով վեց մարդ զոհվել է, 81-ը վիրավորվել է: Հարձակման մեջ կասկածվողը ձերբակալվել է, նա խոստովանել է, որ կապեր ունի Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) հետ: Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն կասկածներ է հայտնել, որ ահաբեկչական հարձակման մասին ցուցումը գալիս է Սիրիայից, եւ հանցագործը թուրքական տարածք է մտել Աֆրին քաղաքով։ Սոյլուն ասել է, որ իր երկրի իշխանությունները չեն ընդունում ԱՄՆ դեսպանատան ցավակցությունները հարձակման կապակցությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ