News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էրդողանի ագրեսիան ցույց է տալիս, որ մենք չենք կարող նրան ամերիկյան ռազմական տեխնիկա վստահել։ Այս մասին Twitter-ում գրել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ մեկնաբանելով Թուրքիայի, այսպես կոչված, ռազմական «օպերացիան» Իրաքի եւ Սիրիայի հյուսիսում։

«Էրդողանը ռմբակոծել է քաղաքացիական ենթակառուցվածքները, ներառյալ՝ հիվանդանոցը։ Սա եւս մեկ պատճառ է, թե ինչու եմ ես աշխատում արգելափակել F-16 կործանիչների վաճառքը Թուրքիային։ Էրդողանի ագրեսիայի մոդելը ցույց է տալիս, որ մենք չենք կարող նրան ամերիկյան ռազմական տեխնիկա վստահել»,- ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ