News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սիրիական բանակի հրետանին երեքշաբթի գնդակոծել է Թուրքիայի աջակցությունը վայելող զինված կազմավորումների դիրքերը Թուրքիային սահմանակից Բաբ-էլ-Հավա շրջանում։ Այս մասին տեղեկացրել է An-Nashra լրատվական պորտալը։ Նրա տեղեկացմամբ՝ մի քանի հրթիռներ ընկել են թուրքական տարածքում՝ վնաս չպատճառելով։

Սիրիայի ԶՈւ հրամանատարության աղբյուրն, իր հերթին, նշել է, որ հարվածները հակառակորդին հասցվել են ի պատասխան Հալեպի հյուսիսում գտնվող Մենեգ զինվորական օդանավակայանի եւ Այն-էլ-Արաբ (քրդերեն անվանումը՝ Քոբանի) քաղաքում (Եփրատի աջ ափին) տեղակայված սիրիացի զինվորների վրա հարձակման։

Նոյեմբերի 20-ին քրդական «Դեմոկրատական Սիրիայի ուժերի» (ԴՍՈւ) պաշտոնական ներկայացուցիչ Ֆերհաթ Շամին «Ֆիրաթ» գործակալությանը տեղեկացրել էր կառավարական զորքերի 15 զինծառայողի զոհվելու մասին, որոնք հունիսին տեղափոխվել էին Այն-էլ Արաբ Թուրքիայի հնարավոր ներխուժումը հետ մղելու համար։ ԴՍՈւ-ն այդ ժամանակ ունեցել է 37 սպանված եւ վիրավոր մարտիկ։

Երկուշաբթի Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը տեղեկացրել էր, որ հանրապետության ԶՈւ-ն «Ճիրան-սուր» գործողության իրականացման երկու օրվա ընթացքում Իրաքում եւ Սիրիայում չեզոքացրել է քրդական կազմակերպությունների ավելի քան 180 անդամի։ Հարվածներ են հասցվել Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» ջոկատների տեղակայման վայրերին, որոնք կազմում են ԴՍՈւ-ի կորիզը։ Թուրքական իշխանությունները Քրդական աշխատավորական կուսակցության եւ սիրիական քրդերի վրա են դրել նոյեմբերի 13-ին Ստամբուլի ահաբեկչության պատասխանատվությունը։ Դրա զոհ էր դարձել վեց մարդ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ