News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Միջուկային շանտաժը տեղ չպետք է ունենա միջազգային քաղաքականության մեջ: Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Երեւանում՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստում, հաղորդում է BelTA-ն։

«Սա չէր կարելի պատկերացնել 2-3 տարի առաջ: Արևմտյան առանձին առաջնորդների միջուկային հռետորաբանությունը գնալով կատաղի է դառնում: Լեհաստանի ղեկավարությունը հայտարարում է, որ պատրաստ է իր տարածքում միջուկային զենք տեղակայել։ Լավ է, որ ամերիկացիները, մենք պետք է նրանց արժանին մատուցենք, դեռևս ունեն ողջամիտ մարդիկ, որոնք հիանալի հասկանում են միջուկային խաղերի վտանգները, հատկապես անկանխատեսելի գործընկերների հետ: Մեր ամուր համոզմունքն այն է, որ միջուկային շանտաժի համար տեղ չպետք է լինի միջազգային քաղաքականության մեջ»,- ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա հիշեցրել է հայտնի թեզը, որ միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինելու. «Մեծ ֆիզիկոս Ալբերտ Էյնշտեյնը մի անգամ ասել է. «Ես չգիտեմ՝ ինչ զենքերով է լինելու Երրորդ համաշխարհային պատերազմը, բայց 4-ևդ լինելու է փայտերով ու քարերով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ