News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից: Պաշտոնական վարկածով նման որոշման համար պատճառ են հանդիսացել սահմանադրական փոփոխության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած բացասական արձագանքները, «ինչը կարող էր ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ»:

Իրականում, արցախյան մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրն ավելի խորքային պատճառներ ունի, և Հարությունյանի որոշումը, մեղմ ասած, այնքան էլ ինքնուրույն չէ: Բանն այն է, որ փոփոխություններով նախատեսվում էր նախագահական համակարգից անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի, իսկ դրանից հետո Արայիկ Հարությունյանը հեռանալու էր, և իշխանությունն անցնելու էր պետնախարար Ռուբեն Վարդանյանին: Սա, ըստ երևույթին, որոշակի շրջանակների ձեռնտու չէ:

Արցախում վստահ են, որ առկա է երկու հանգամանք. կա՛մ Նիկոլ Փաշինյանն է ստիպել Հարությունյանին՝ հետ կանչել Սահմանադրության փոփոխության նախագիծը, որպեսզի իշխանությունը չանցնի Վարդանյանին, կա՛մ սա արվել է Ալիևի փաստացի ճնշման ներքո, որպեսզի Արցախից բանակցողը Ռուբեն Վարդանյանը չլինի:

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահն ասել էր, թե իրենք պատրաստ են խոսել «Ղարաբաղում ապրող հայերի» հետ, բայց ոչ «Մոսկվայի կողմից ուղարկված» Ռուբեն Վարդանյանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գուցե իմ առաջարկն առաջին հայացքից տարօրինակ թվա, բայց մենք պետք է զարգացնենք այն գաղափարը, որ այս շարժումը Ադրբեջանի հետ…
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ առերևույթ տվյալներ են ձեռք բերվել՝ 2016 թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած…
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել
Մեծ բեռնատարը լայնությամբ կանգնել է եւ փակել պողոտան...
«Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը
Բնակիչների մոտ կասկածներ են առաջացել, որ քաղաքական եւ ռազմական իշխանությունները մարտական...
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Նա արդեն որերորդ օրն է, ինչ հացադուլ է իրականացնում...
«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից
Տարօրինակն այն է, որ այս մեծ իրադարձությունից անմասն մնաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը մինչեւ...
Ամենաշատ