News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Սեւ ծովից մինչեւ Էգեյան ծով եւ ողջ Միջերկրական ծովը վերահսկելու ամերիկյան անօդաչուների բազա կհայտնվի հունական Լարիսա քաղաքի մոտ, հայտնում է Parapolitika թերթը։

Նշվում է, որ Հունաստանի 110-րդ կործանիչ ավիացիոն գնդի օդանավակայանում արդեն տեղակայվել են ութ արդիականացված ամերիկյան MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր։ Առաջին չորս սարքերը բերվել են երկիր եւ հավաքվել են Լարիսայում, մնացած չորսը հասել են պատրաստի վիճակում։ Հունաստանի զինված ուժերն արդեն բանակցություններ են սկսել իրենց համար երեք այդպիսի ԱԹՍ-ներ գնելու շուրջ, գրում է թերթը։

Հոդվածում ասվում է, որ MQ-9 Reaper-ներն ունակ են աշխատել շատ ավելի երկար, քան կարող է թռչել թուրքական Bayraktar TB2-ը։ Ամերիկյան անօդաչու սարքերը հրթիռներ չեն կրում, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են հագեցվել «օդ-գետին» եւ «օդ-օդ» հրթիռներով։

ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքերը ունակ են հետեւել «հակառակորդին», իրական ժամանակում պատկերներ փոխանցել օպերատիվ կենտրոններ, հավաքել տվյալներ, ինչպես նաեւ մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին:

ԱՄՆ-ը 33,5 մլն դոլար է ներդրել Լարիսայում գտնվող ռազմաօդային բազայում, որպեսզի դրա վրա կարողանան տեխնոլոգիապես զարգացած հարթակներ եւ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարքեր լինել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ