News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իտալիայի նախկին վարչապետ, Եվրահանձնաժողովի նախկին ղեկավար Ռոմանո Պրոդին Il Messaggero թերթում հրապարակված հոդվածում գրել է, որ էներգետիկ ճգնաժամը կրկին ցույց է տվել, որ կարեւոր ռազմավարական հարցերում Եվրոպան հեռու է ընդհանուր քաղաքականությունից, եւ էներգակիրների գների եւ մոտեցումների տարբերությունը ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում սպառնում է առեւտրային պատերազմի Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջեւ, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

«Էներգետիկ փոթորիկը կրկին խավարեց եվրոպական հորիզոնը՝ ցույց տալով, որ նույնիսկ այս շատ կարեւոր ռազմավարական հարցում միասնական քաղաքականություն դեռեւս չկա։ Քննարկված առաջարկներից ոչ մեկը խնդրի համար ընդունելի լուծում չեն առաջարկում։ Գազի գնի առաստաղի վերաբերյալ (275 եվրո մեկ ՄՎտժ-ի համար) Եվրահանձնաժողովի առաջարկը անօգուտ է։ Պարզ չէ, թե ինչպիսին է գազի գնի առաստաղի հեռանկարը ընթացիկ շուկայական գներից երկու անգամ ավելի բարձր լինելով: Մյուս կողմից, ավելի ցածր գնի ներդրումը պարզապես գազի հոսքերը կփոխանցի այլ ուղղություններ, հատկապես ասիական»,- գրել է Պրոդին։

Նա կարծում է, որ ռուսական մատակարարումների կրճատման հետեւանքով առաջացած առաջարկի եւ պահանջարկի անհավասարակշռության ֆոնին միակ իրական պաշտպանությունը սպառման կրճատումն է, որը զուգորդվում է ներքին արտադրության ավելացմամբ՝ սկսած վերականգնվող աղբյուրներից։

Պրոդին մատնանշում է եվրոպական կանցլերների անհանգստությունը՝ կապված ամերիկյան վերջին որոշման հետ՝ 369 միլիարդ դոլար հսկայական գումարով սուբսիդավորել ազգային ընկերություններին ամենակարեւոր ոլորտներում:

«Էներգիայի գների եւ այդ սուբսիդիաների տարբերությունները, որպես ակնհայտ հետեւանք, կարող են հանգեցնել ներդրումների եւ բիզնեսի տեղաշարժին դեպի Միացյալ Նահանգներ, Եվրոպայի ապաարդյունաբերականացմանը եւ Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև առեւտրային պատերազմի վտանգի առաջացմանը»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ