News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը


Ռազմաքաղաքական դաշինքները ստեղծվում են ոչ միայն արտաքին, այլ նաեւ ներքին հարցերի համաձայնեցման համար, բլոկի ներսում հարթ, խաղաղ ապրելու համար:  Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նա համեմատություն անցկացրեց ՆԱՏՕ-ի եւ ՀԱՊԿ-ի միջեւ՝ նշելով. « ՆԱՏՕ-ն 70 տարուց ավելի պատմություն ունի եւ ՆԱՏՕ-ի ներսում անգամ կան խնդիրներ: Նույնը վերաբերում է նաեւ ՀԱՊԿ-ին, բայց ՀԱՊԿ-ն ունի 30 տարվա, իսկ գործողությունների առումով 20 տարվա պատմություն, եւ այս կառույցի ներսում էլ կան խնդիրներ, որոնք պետք է լուծել:

Այնպես չէ, որ մեզ, որպես ընդդիմություն, ՀԱՊԿ-ում ամեն ինչ դուր է գալիս: Որոշումների ընդունման ընթացակարգեր կան, որոնք կարելի է ավելի արագ իրականացնել»:

Սեյրան Օհանյանի խոսքով, իրենք համարել են, որ ՀԱՊԿ-ը գլոբալ խնդիրների համար է այս տարծաշրջանում, նա չպետք է զբաղվի, օրինակ, Ադրբեջանի հետ հարաբերություններով, սահմանային իրավիճակով, սահմանային պաշտպանության ստեղծումով, ինժեներական սարքավորումներով ու խրամատավորմամբ. «Այս ամենով ՀԱՊԿ-ը չպետք է զբաղվի, պետք է զբաղվի ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը չի իրականացրել: Մի կողմից մենք համայն աշխարհին ասում ենք՝ դե բարձունքներ են, որոնք պետք չի, ձնանծածկ ինչ-որ սարեր են, Սեւ լճի համար հո չենք գնալու կռվենք, մյուս կողմից ասում ենք՝ եկեք ադրբեջանցիներին հանեք մեր տարածքներից: Հասկանալի է, որ մենք պետք է խնդրենք, քաղաքական ուղղությամբ աշխատանքներ տանենք, բայց ինձ համար որպես զինվորականի, հրց է ծագում՝ ի՞նչ եսդու արել, որ քո սահմանների պաշտպանությունն իրականացնես արդեն նոր ձեւաչափում: Այս առումով չնայած ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը բազմակողմ է, բայց քանի որ ըստ ուղղությունների ՌԴ ներկայությունը գերակշռող է, մենք այդ հարթակն օգտագործում ենք հայ-ռուսական հարաբերությունների ավելի խորը զարգացման համար:

Ես հիմա էլ գտնում եմ, որ ՀՀ սահմանին պետք է կանգնի հայ զինվորը, հայ հրամանատարը, որոնք ցույց են տվել, որ այնտեղ, որտեղ ունեցել են ժողովրդի եւ իշխանությունների աջակցությունը, հերոսաբար կռվել են: Ոչ ԵՄ դիտորդական խմբից, ոչ էլ ՀԱՊԿ-ի որեւէ երկրի զինվոր չի գալու մեզ համար խրամատներ փորի: Պետք է կատարյալ անտեղյակ լինես, որ չհասկանաս, որ քո սահմանները ինքդ պետք է պաշտպանես»,-ընդգծեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանդրովը նկարագրել է Ռուսաստանի և Իրանի հավանական արձագանքը Հայաստանի դեմ Բաքվի հնարավոր ագրեսիային
Սա կարելի է անվանել Իսրայելին ռազմական օգնությունը ձգձգելու քաղաքականություն․․․
44-օրյա պատերազմից ի վեր, Բաքվի բանտերում, տարբեր հաշվարկներով 80-90 հայ կա. Տիգրան Աբրահամյան
Չարիքի այս իշխանությունը թքած ունի մարդկային ճակատագրերի նկատմամբ, որի…
Ադրբեջանական լրատվամիջոցներ. գերեվարված Գագիկ Ոսկանյանին դատարան չեն բերել
2023 թվականի օգոստոսի 16-ին պահեստազորի և ուսումնական ճամբարի մասնակից Գ.Վ.-ն ինքնակամ լքել է...
Լավրով. Մոսկվան պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ...
Պետք է Ադրբեջանի հանրային դիրքորոշումը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հարցում. Միրզոյանը՝ Կոլոմինային
Նոյեմբերի 30-ին Սկոպյեում ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովի...
Կայացել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների 5-րդ հանդիպումը. ԱԳՆ հաղորդագրությունը
Կողմերը պայմանավորվել են նաև աշխատանքային կարգով նախանշել հանձնաժողովների հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ