News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի տարածաշրջանի գլխավոր տնօրեն Եվգենի Ժուկովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։

ՏԿԵ նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարարը կարևորել է ԱԶԲ-ի հետ բազմոլորտ համագործակցությունը․ «Մեր համատեղ աշխատանքը շատ դրական եմ գնահատում և կարծում եմ, որ բոլոր հիմքերը կան այդ աշխատանքի ծավալներն անընդհատ ավելացնելու համար»,- ասել է նախարարը։

Եվգենի Ժուկովն իր հերթին կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հերաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մասնավորապես քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման հետ կապված հարցեր։ Նախարարն առաջարկել է մեկտեղել ջանքերը ծրագրի իրականացման համար՝ ընդգծելով դրա կարևորությունն ու ծրագիրը հնարավորինս արագ կյանքի կոչելու անհրաժեշտությունը։

Քննարկվել է նաև դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի ընթացքը, որի շրջանակներում բազմաթիվ դպրոցներ հիմնանորոգվում են և համապատասխանեցվում միջազգային չափանիշներին։

Քննարկվել են էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության իրականացում հողմային էներգիայի պոտենցիալ էլեկտրաէներգիայի արտադրության նախագծերի կենսունակության գնահատման համար» հուշագիրը։

Նախարարն ընդգծել է, որ Հայաաստանն արևային էներգիայի առումով մեծ ներուժ ունի, բայց պետք է օգտարգործել նաև քամու հնարավորությունները։ Եվգենի Ժուկովն իր հերթին նկատել է, որ մինչև 2030 թվականը նպատակ է դրվել ոլորտում ներդրումներն ավելացնել և հասցնել մինչև 100 մլրդ-իի և Հայաստանն այս ծրագրի կարևոր մաս է կազմում։ «Շատ ուրախ եմ այս փաստաթղթի ստորագրման համար»,- ասել է Եվգենի Ժուկովը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ